Գաղտնիք 1. Օրական խմեք 2.5 լիտրից ոչ քիչ ջուր: Օգտագործեք չգազավորված ջուր: Խոսքը ոչ թե ապուրի, բորշի, թեյի եւ ըմպելիքների մեջ առկա հեղուկի մասին է, այլ հատկապես մաքուր ջրի: Եթե օգտագործում եք հանքային ջուր, ապա ավելի լավ է գազը բաց թողնել, քանի որ այն լայնացնում է աղիները եւ տարիների ընթացքում հանգեցնում որովայնի պատերի տոնուսի կորստի: Գարեջրի, կվասի, լիմոնադի եւ կոլայի սիրահարները սովորաբար տպավորիչ փոր ունեն: Մեծ փորում ներքին օրգանների տեղադրությունը խախտվում է: Երիկամները, լյարդը, փայծաղը կախվում են, դրանցում լճացում է գոյանում: Դա նպաստում է քարերի առաջացմանը լեղապարկում եւ երիկամներում: Չնայած մեծ փորի եւ քարերի միջեւ ուղղակի կապ կարծես չկա: Անցյալի բժիշկները կատակում էին. «Եթե սենյակ է մտնում 45 տարեկանից մեծ գեր կին, ապա նրա լեղապարկում անպայման քար կա»:
Գաղտնիք 2. Ամեն օր առավոտյան հետեւեք ձեր քաշին: Կշռվեք մինչեւ նախաճաշելը: Եթե անհրաժեշտ է քաշ գցել, նիհարեք օրական 30 գրամ արագությամբ: Այդ ընթացքում չկորցնեք տարեկան մոտ 10 կիլոգրամ: Կտրուկ չնիհարեք: Եթե օրական կորցնեք 50 գրամ, ապա տարեկան կկորցնեք 15 կիլոգրամ: Այդ ընթացքում օրգանիզմը հասցնում է ձգել մաշկը, վերակառուցել հորմոնալ համակարգը եւ հարմարվել նոր քաշին: Հիշեք, որ ճարպի յուրաքանչյուր կիլոգրամը ավելորդ անոթների կիլոմետրեր է, հետեւաբար նաեւ ավելորդ ծանրաբեռնվածություն սրտի վրա:
Գաղտնիք 3. Օրական մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ օգտագործեք: Դա կնվազեցնի իֆարկտի եւ կաթվածի հավանականությունը: Ձիթապտղի յուղը պարունակում է անփոխարինելի ճարպաթթուներ՝ լինոլեւային, օլեինովային եւ լինոլենովային: Այս ճարպաթթուներն անհնար է փոխարինել ոչ մի այլ բանով: Դրանք մեր օրգանիզմին կենսականորեն անհրաժեշտ են: Դրանք պարունակում են ածխածնի եւ ջրածնի կրկնակի եւ եռակի կապեր: Այդ կապերը մեր մարմնի մեջ քայքայում են վնասակար ազատ ռադիկալները: Բացի այդ, բուսական յուղերի ճարպաթթուները նպաստում են անոթների պատերի էնդոթելիումի վերականգնմանը, թրոմբների եւ սկլերոզային խցանումների փոքրացմանը: Եթե տհաճ է ձեթ կուլ տալը, այն օգտագործեք մի կտոր սեւ հացի հետ եւ վրայից խմեք կիտրոնի հյութով ջուր:
Ձեր սննդաբաժնից բացառեք մարգարինն ու արմավի յուղը: Մայոնեզի օգտագործունը հասցրեք նվազագույնի: Տնային պայմաններում պատրաստված հալած յուղը ամենաարժեքավորն է, սակայն այն չարաշահել չարժե: Այն բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, սակայն պարունակում է մի շարք արժեքավոր վիտամիններ եւ նյութեր:
Գաղտնիք 4. Բացառեք սպիտակ հացը՝ այն փոխարինելով սեւով: Սեւ հացը շատ է պարունակում «В» խմբի վիտամիններ, որոնք օգտակար են կենտրոնական նյարդային համակարգի համար: Սպիտակ հացի մեկ կտորը պարունակում է 4 գդալ շաքար: Ժամանակակից մարդը օրական օգտագործում է 800-900 գրամ շաքար: Սակայն որտեղի՞ց է այն վերցվում: Իսկ դուք հաշվեք: Սպիտակ հացի երեք կտոր, եւ արդեն ապահովված է 12 թեյի գդալ շաքար: Օրական շաքարով երեք բաժակ թեյ, եւ 9 գդալ շաքար: Տորթի մեկ կտոր, եւ նվազագույնը 7 գդալ շաքար: Պահածոներ, եւ եւս մի քանի գդալ… Սրան ավելացնենք մի քանի կոնֆետ… Նրբերշիկը եւ երշիկը նույնպես շաքար են պարունակում՝ կարդացեք փաթեթի վրայի բաղադրությունը: Կարծում եմ՝ այլեւս չարժե շարունակել: Հուրախություն բոլորի՝ հիշեցնեմ, որ կոլայի մեկ գավաթը պարունակում է 9 գդալ շաքար: Շաքարը քայքայում է մեր մաշկի կոլագենը, որը հանգեցնում է վիզուալ արագ ծերացման եւ դեմքի վրա կնճիռների ցանցի առաջացման: Շաքարը նպաստում է թարախային հիվանդություններին եւ թուլացնում է դիմադրողականությունը, քանի որ մանրէները եւ վիրուսները պաշտում են ածխաջրերը: Ակնբախ է նաեւ կարիեսի եւ շաքարի կապը: Դե իսկ շաքարախտի մասին նույնիսկ չարժե հիշատակել:
Գաղտնիք 5. Ամեն օր ամբողջ մարմինը շփեք ձեռքերով, կատարեք ինքնամերսում: Այս պարզ գործընթացը լավացնում է ավիշների շարժումը, փոքրացնում է այտուցները: Մեկ ինքնամերսումն, իհարկե, չի օգնի: 5 րոպեի ընթացքում ամենօրյա փոքրիկ ջանքը ձեզ անվիճելի առավելություն կտա:
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)