«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Իվետա Մուկուչյանն այս օրերին Լոնդոնում է, որտեղ հուլիսի 17-ին երգչուհին հատուկ հյուրի կարգավիճակում մասնակցել է ամենամյա Armenian Street Festival-ին՝ ելույթ ունենալով տեղի հայերի համար։ Փառատոնի, որի այս տարվա ամբողջ հասույթը տրամադրվելու է Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցուն, ընթացքում Իվետան կատարել է իր երգացանկի սիրված հիթերը, ինչպես նաեւ ներկայացրել իր եւ դուդուկահար Գեւորգ Կարապետյանի համատեղ նոր աշխատանքը, որի ընթացքում հայկական դուդուկի եւ զուռնայի հնչյունները տարածվել են ամբողջ Քենսինգթոնում։
Համերգին ներկա է եղել նաեւ միայն եվրատեսիլյան նորություններ լուսաբանող բրիտանական Wiwibloggs կայքը, որի հայտնի հաղորդավարներից Ուիլյամը զրուցել է Եվրատեսիլ 2016-ի «հայկական Բեյոնսեի» հետ:
Առաջին հերթին Ուիլյամը հետաքրքրվել է, թե ինչ զգացողություններ ուներ Իվետան հայկական սփյուքի համար ելույթ ունենալիս։
«Հիանալի էր։ Անկեղծ ասած՝ ես չգիտեի, թե ինչ կարելի է ակնկալել, քանի որ առաջին անգամ եմ այստեղ, բայց ամեն ինչ շատ լավ էր։ Մոտ 2000-3000 հանդիսատես (ոչ միայն հայեր), հրաշալի էներգետիկա...»։

Իվետան նաեւ պատմել է իր զգացողությունների մասին Եվրատեսիլ 2016-ի եզրափակիչում վերջինը երգելու եւ ելույթից հետո Ջասթին Թիմբերլեյքի հետ հանդիպման մասին.
«Ինձ համար պատիվ էր երգել վերջինը եւ փակել այդ ամբողջ միջոցառումը։ Ես ընդհանրապես հուզված չէի, քանզի ցանկանում էի լիարժեք վայելել եվրատեսիլյան բեմում անցկացրած ամեն վայրկյանը»,- նշել է Իվետան՝ կատակելով, որ ի տարբերություն մյուսների, ավելի շատ ժամանակ է ունեցել հարդարվելու համար։
Իսկ Ջասթին Թիմբերլեյքի մասին խոսելիս երգչուհին կրկին կատակել է՝ ասելով, դա անմոռանալի ակնթարթ էր, բայց ցավոք Ջասթինը համերգից հետո չզանգեց իրեն։

Wiwibloggs-ի հաղորդավարը նաեւ ուղղել է բազմաթիվ երկրպագուներին հուզող հարցը՝ Իվետան կվերադառնա՞ Եվրատեսիլ։
«Չեմ ասի՝ ոչ։ Այո, ինչու ոչ։ Միգուցե։ Կարծում եմ՝ ոչ մյուս տարի, քանզի այժմ ես պետք է աշխատեմ որպես արտիստ, ստեղծագործեմ։ Կցանկանամ գտնել մեկին, ում կտամ իմ ամբողջ փորձն ու կօգնեմ նրան մասնակցել Եվրատեսիլ մրցույթին։ Բայց երբեք չես իմանա, թե ինչ է քեզ սպասվում ապագայում»։
Եվրատեսիլի մասին Ուիլյամի հաջորդ հարցը հետաքրքրում էր նաեւ Իվետային՝ ինչու՞ երգչուհին 12 միավոր չստացավ Գերմանիայից։
«Անկեղծ ասած՝ ես էլ չեմ հասկանում, թե ինչու։ Սա այն հարցն է, որը պետք է տալ գերմանացիներին»։
Իսկ վերջում Իվետան նշել է, որ մրցույթի շնորհիվ այսօր Հայաստանում շատ շատերը (նույնիսկ նրանք, ովքեր հետաքրքրված չեն սոուլ եւ փոփ երաժշտությամբ) ճանաչում են իրեն, իսկ ինքը երկրպագուներին իր նոր աշխատանքները կներկայացնի սեպտեմբերին։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին