Պրոդյուսինգ, գործիքավորում, վոկալ` այս եւ մի շարք այլ հմտություններ երաժշտությամբ հետաքրքրվող ուսանողները կարող են սովորել Թամար Կապրելյանի Nvak ծրագրին մասնակցելով:
Ամենամյա բնույթ կրող այս ծրագրի շրջանակներում Թամարին են միացել նաեւ աշխարհահռչակ երաժիշտ, «Գրեմմիի» մրցանակակիր եւ Evanescence խմբի կիթառահար Բեն Մուդին եւ հայտնի երգահան ու գործիքավորող Էնդրյու Ֆոքսը:
Վերջերս NEWS.am STYLE-ը ներկա էր Nvak-ի հերթական դասընթացին, որից հետո հետաքրքիր զրույց ունեցանք նախագծի կազմակերպիչների հետ:
««Եվրատեսիլին» մասնակցելու ընթացքում մի քանի անգամ եղա Հայաստանում: Այստեղ ես այցելեցի TUMO կենտրոն եւ ծանոթացա մի շարք տաղանդավոր երիտասարդների հետ: Հետո հասկացա, որ պետք է ձեռնարկեմ մի նախագիծ, որով կկարողանամ օգնել տաղանդավոր հայ երիտասասրդներին»,-ասում է Թամարը:
Երկու շաբաթ տեւող նախագծին մասնակցում են 12-22 տարեկան երաժշտասեր երիտասարդներ: Ուսուցիչները լսարան են մտնում մեկ սկզբունքով` նրանք պետք է սովորեն ուսանողներիրց, իսկ վերջիններս էլ իրենցից: Սա ծրագրի գլխավոր նպատակներից է:
«Մեր նպատակներից է նաեւ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ ստեղծելը: Կարծում եմ` կարեւոր էր, որ ուսուցիչները լինեին արտերկրից, որոնցից ուսանողները կարող են նոր բաներ սովորել: Անսովոր իրավիճակներում հայտնվելով միայն մարդ կարող է դուրս գալ իր հարմարավետության գոտուց եւ նոր բաներ փորձել: Մեր երկրում շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնց, պարզապես, ճիշտ ուղղություն է պետք ցույց տալ: Ես էլ ցանկացա, որ այդ հարցում նրանց օգնեն իմ թիմի խելացի եւ հմուտ մասնագետները: Յուրաքանչյուր ուսուցիչ իր մեթոդներն է ներկայացնում` ելնելով իր կյանքի փորձից»:
Հայտնի կիթառահար Բեն Մուդին պնդում է, որ այս նախագծի գաղափարը իրեն գրավել է հենց սկզբից, երբ Թամարը դեռ չէր էլ հասցրել ավարտել իր միտքը.
«Երբ նա առաջին անգամ խոսեց այս թեմայով, ես չգիտեի, թե ինչ է նա պատրաստվում անել, բայց վտահ ասացի` «Այո»: Երբ Թամարն ավելի մանրամասն սկսեց խոսել Nvak-ի գաղափարի մասին, ես ամրապնդեցի իմ որոշումը: Կարծում եմ` նա ֆանտաստիկ եւ միեւնույն ժամանակ համարձակ բան է ձեռնարկել»,-ասում է Բենը` ավելացնելով, որ ուսանողներն, իսկապես, տաղանդավոր են:
«Այս երեխաներն այնքան շնորհակալ են այստեղ գտնվելու համար: Դեռեւս նրանց շատ խորհուրդներ չեմ տվել, բայց ուզում եմ խնդրել, որ սիրեն իրենց գործը: Սա ամենակարեւոր գործոններից է»:
Բենից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություններ ունի Հայաստանից եւ հայերից.
«Ուր էլ, որ գնում եմ, այնպիսի տպավորություն է, որ մարդիկ չափազանց հետաքրքրված են իմ արտաքինով: Այնպես որ` եթե երբեւէ ցանկանամ ինձ աստղ զգալ, ուրեմն պետք է զբոսնեմ Երեւանի փողոցներով»,-կատակում է նա:
«Այստեղ մարդիկ շատ հարգալից են: Հրաշալի է գալ մի երկիր եւ հասկանալ, որ ժամանակդ իզուր չես վատնում: Հուսով եմ` էլի կգամ այստեղ: Դեռ շատ անելիքներ ունեմ Հայաստանում»:
Այս նախագծով պակաս ոգեւորված չէ նաեւ Էնդրյու Ֆոքսը:
«Թամարն ինձ ասաց. «Կցանկանա՞ս Հայաստանում մի նախագծի մասնակցել»: Եւ ես միանգամից համաձայնվեցի, քանի որ վստահ եմ` այս ճանապարհորդությունից ես նույնքան շատ բան կսովորեմ, որքան մեր ուսանողները»:
Էնդրյուին խնդրեցինք խոսել նաեւ հայ եւ արտասահմանցի ուսանողների նմանությունների եւ տարբերություններիր մասին.
«Նրանց միջեւ շատ են թե նմանությունները, թե տարբերությունները: Այստեղի ուսանողներն ավելի հարգալից են, նրանք նաեւ ավելի կիրթ են»:
Այստեղ գալուց առաջ Ֆոքսը շատ բան չգիտեր Հայաստանի մասին.
«Սովորաբար, երբ որեւէ երկիր եմ այցելում, ես ուումնասիրում եմ այն, փորձում եմ ինչ-որ բաներ իմանալ դրա մասին, բայց այս դեպքում չհասցրեցի որեւէ ուսումնասիրություն կատարել: Իհարկե, Թամարն ինձ որոշ բաներ պատմել է, բայց ամեն անգամ նոր բաներ եմ բացահայտում:»
Էնդրյուն իր ուսանողներին խորհուրդ է տալիս լինել ստեղծագործ եւ հաճախ ասել «Այո».
«Երբ ես ավելի երիտասարդ էի, շատ բաների ասում է «Ոչ»: Այժմ դրա համար զղջում եմ: Եթե սիրում եք երաժշտությունը, փորձեք անընդհատ նոր բաներ բացահայտել ձեզ համար: Անգամ եթե չեք հավանում որեւէ երաժշտություն, փորձեք լսել այն եւ դրա մեջ ինչ-որ հետաքրքրություն գտնել: Հիշեք, որ երաժշտական կարիերան չի կարող հեշտությամբ տրվել»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն