Շաբաթ առավոտյան ժամը 5-ին Լինդսի Լոհանն իր լոնդոնյան տան հարեւաներին «հիանալի անակնկալ» է մատուցել։ Դերասանուհին իր ճչոցով արթնացրել է ամբողջ փողոցի բնակիչներին՝ օգնություն կանչելով եւ բղավելով, որ իր 23-ամյա ռուս ընտրյալը՝ միլիոնատեր Եգոր Տարաբասովը, փորձում է սպանել նրան։
«Խնդրում եմ, գնա իմ տանից։ Դու գիժ ես, դու հիվանդ ես, օգնության կարիք ունես։ Նա ինձ խեղդում էր, համարյա սպանում էր։ Սա իմ տունն է, հեռացիր»,- ականատեսները փոխանցել են 30-ամյա դերասանուհու խոսքերը։


Դեպքից 10 րոպե հետո ոստիկանությունը ժամանել է բնակարանի հասցեով, տեսել կոտրված մուտքի դուռը, ներս մտել, սակայն զույգն արդեն հեռացած է եղել։

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածներ չկան։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին հայտնի է դարձել, որ 30-ամյա ամերիկուհի դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպում է ռուսաստանցի գործարար Եգոր Տարաբասովի հետ, որը սեփական բիզնես ունի Մեծ Բրիտանիայում. նրան է պատկանում լոնդոնյան Home House Estates անշարժ գույքի գործակալությունը, եւ նա նաեւ մոսկովյան բանկերից մեկի բաժնետերերից է:
Հետո հաղորդվել էր, որ Լոհանը նշանվել է Եգորի հետ՝ չնայած դերասանուհու ներկայացուցիչն անմիջապես հերքել էր տեղեկությունը: Բայց գեղեցկուհու ձախ ձեռքի մատնեմատին հայտնված «նշանադրության» մատանին ծնունդ էր տվել ապագա ամուսնության մասին լուրերին:
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 17 սեպտեմբերի
Գերհարուստների դայակները դառնում են նոր էլիտար մասնագիտություն. աշխատավարձերը հասնում են մինչև 200 հազար դոլարի22:23, 17 սեպտեմբերի
Տեխնոլոգիական մագնատները դարձել են Հոլիվուդի նոր մանյակները. ինչո՞ւ է Սիլիկոնային հովիտն այժմ սարսուռ առաջացնում21:30, 17 սեպտեմբերի
«Տիտղոսակիր բազուկները»՝ շքեղության նոր խորհրդանիշ. նյույորքաբնակ հարուստ կանայք հազարավոր դոլարներ են ծախսում կատարյալ բիցեպսներ ունենալու համար20:16, 17 սեպտեմբերի
Հայտնի մաֆիոզ Ջոն Գոտտիի թոռն ամուսնացել է «մատնիչի» հետ բանտ նստելուց երկու օր առաջ19:28, 17 սեպտեմբերի
Մեծանալը, միլիարդներն ու Շերը. ինչո՞ւ համացանցը հանկարծ Ռիհաննային հռչակեց «հարուստ տղամարդ»17:32, 17 սեպտեմբերի
Պար, թատրոն և միջազգային համագործակցություն․ մեկնարկել է «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը16:44, 17 սեպտեմբերի
Շան կյանք՝ ֆրանսիական ոճով. Goyard-ը ներկայացրել է շքեղ վանդակ՝ 49,000 դոլարով16:25, 17 սեպտեմբերի
2000 դոլար՝ կատարյալ ծնոտի համար. Դոնալդ Թրամփ կրտսերը շքեղ հարսանիքից առաջ «ափգրեյդ» է արել15:40, 17 սեպտեմբերի
Նոր բեմի առաջին ծափերը. Երևանում բացվեց Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը15:20, 17 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը ճաղերի հետևո՞ւմ. Մինեսոտայից մի կին դարձել է ինտերնետային սենսացիա՝ Ջեյ Լոյի հետ իր ապշեցուցիչ նմանության շնորհիվ14:38, 17 սեպտեմբերի
Իլոն Մասկի մայր. Իմ որդին երեք տարեկանում արդեն հանճար էր