ԽՈՅԵՐ
Այսօր պետք է համաձայնեք այն ամենի հետ, ինչ կասի սիրելի էակը, քանզի համոզել եւ փոխել նրա կարծիքը ձեզ հաստատ չի հաջողվի։ Ստիպված եք լինելու փոխզիջման գնալ, բայց այնպես, որ ոտնատակ չանեք ձեր հպարտությունը։
ՑԼԵՐ
Ձեր խնդիրները լուծելու հարցում օգնության դիմեք սիրելի էակին։ Պարզապես խնդրեք, եւ նա անպայման կաջակցի։ Հուլիսի 30-ին մի կողմ թողեք ձեր հպարտությունն ու սկզբունքները եւ օգնություն խնդրեք ձեր սիրելի էակից։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված վիճակից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հուլիսի 30-ին տարաձայնություններից խուսափել չի լինի եւ չի հաջողվի գալ ընդհանուր հայտարարի։ Բայց որքան էլ զարմանալի է հնչում՝ ձեզ հաճույք կպարգեւի նրան նյարդայնացնելու եւ զայրացնելու պրոցեսը։ Բայց ինչպես ասում են՝ կարեւորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը։ Իսկ դուք այսօր ակտիվ մասնակցություն կունենաք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր կփորձեք թաքնվել ձեր սիրելի էակից, բայց թե ինչու՝ նույնիսկ ինքներդ չեք հասկանա։ Անհիմն պատճառներով, դուք վախենում եք, որ ձեր սիրելին գլխի կընկնի, թե ինչ է կատարվում ձեր հոգում եւ ինչ եք դուք մտածում։ Իսկ միգուցե պետք է կիսվել նրա հետ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հուլիսի 30-ին հատկապես դժվար կլինի հասկանալ, թե ինչ հեռանկար կարող եք ակնկալել ձեր եւ ձեր սիրելիի համար, ինչ ապագա է ձեզ սպասվում։ Բայց պետք չէ այս թեմայի մասին հիմա մտորել, քանզի միեւնույն է, ոչ մի վերջնական որոշում չեք կայացնի, ինչից տրամադրության անկում կնկատվի ձեզ մոտ։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր Կույսերին չի հաջողվի ազատ ժամանակ գտնել եւ հատկացնել ընտանիքի անդամներին։ Հնարավոր է այնքան զբաղված լինեք, որ չհասցնեք անգամ ճաշել։ Բայց հավանաբար ստիպված եք լինելու ինչ-որ բան զոհաբերել՝ սիրելիի հետ մի քանի րոպե խոսելու եւ շփվելու համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր բացի սիրելիից, կհիշեք նաեւ ընկերներին, որոնց ավելի շատ ժամանակ կտրամադրեք, ինչն էլ կխանգարի հարաբերություններին։ Սակայն աստղերը հուշում են, որ պետք է ոչ թե ընտրություն կատարել սիրելի էակի եւ ընկերների միջեւ, այլ համատեղել՝ գտնելով ոսկե միջինը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր պետք է օգնեք ձեր սիրելի էակին, ով իր համար ինչ-որ կարեւոր ու արժեքավոր տեղեկատվության փնտրտուքի մեջ է։ Բայց ձեզնից այն գտնելու եւ ձեր սիրելիին փոխանցելու համար ոչ մի ջանք չի պահանջվում։ Հետեւաբար, նա շատ շնորհակալ կլինի, եթե աջակցեք իրեն։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Անձնական կյանքում մեծ փոփոխությունների ցանկություն կառաջանա, սակայն դուք վախենում եք կորստից; Բայց չէ որ առանց բաժանման նոր հանդիպում չի լինում, չէ որ տեղափոխվելու համար պետք է հեռանալ նախնական վայրից։ Մի դոփեք նույն տեղում։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորության հետ խաղալու տրամադրություն կունենաք։ Բայց մինչ այն սկսելը, երկար մտածեք՝ արդյոք սիրելի անձնավորությունը ցանկանում է լինել այն դերում, որը նախատեսել եք նրա համար։ Եթե համոզված չեք, ուրեմն վստահ եղեք, որ տարաձայնություններից խուսափել չի լինի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր վիճաբանությունները ոչ մի հիմք չեն ունենա։ Դուք անտեղի վիճելու եք իրար հետ եւ վերջում ինքներդ էլ չեք հասկանալու, թե որն էր պատճառը։ Դրանից հետո սկսելու եք մտածել՝ միգուցե պետք է հաշտեցման առաջին քայլն անել։ Իսկ հաշտվելուց հետո կհասկանաք, որ մյուս անգամ խոսելուց առաջ պետք է երկար մտածել, հարկ եղած դեպքում՝ լռել։
ՁԿՆԵՐ
Հուլիսի 28-ը ստեղծագործելու օր է ձեզ համար։ Ձեր հարաբերությունների համար ինչ-որ խորհրդանիշ մտածեք՝ օրհներգ գրեք, զինանշան նկարեք կամ պոեմ ձոնեք։ Դա ավելի կմտերմացնի ձեզ, եւ դուք ավելի լավ կճանաչեք միմյանց։ Եվ բացի այդ, լիաթոք կզվարճանաք միասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը