«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ամբողջ ճշմարտությունը հայ մոդելների մասին. Թերեզա Մարտիրոսյանը բացում է փակագծերը

20:17, 4 մարտի

Գեղեցկուհի Թերեզա Մարտիրոսյանը, ով չնայած վերջերս է սկսել մոդելային կարիերայի առաջին քայլերը, բայց արդեն բավական փորձ ունի, որոշեց NEWS.am STYLE-ի հետ կիսել Հայաստանի մոդելային աշխատանքի գաղտնիքները:

Թերեզա, մոդել դառնալու համար միայն գեղեցիկ արտաքին ունենալը բավարա՞ր է:

Միայն գեղեցիկ կառուցվածք ու արտաքին ունենալը բավարար չէ: Պետք է կարողանաս քեզ ճիշտ ներկայացնել: Ես երբեք չեմ առնչվել հայկական մոդելային բիզնեսի «սխալ» կողմերին:

Մի՞թե ոչ մի տղամարդ նույնիսկ չի ակնարկել, որ Ձեզանից ավելին է ակնկալում ստանալ:

Ես նման տղամարդկանց չեմ հանդիպել եւ երբեք իմ մասին վատ կարծիք չեմ լսել:

Իսկ Հայաստանում մոդելները որքանո՞վ են պահանջված:

Ցավոք, աշխատանքն այնքան էլ շատ չէ, որքան կցանկանայինք: Հուսով եմ, որ ապագայում Հայաստանում չեմ աշխատի, բայց անպայման ցանկանում եմ ներկայացնել որեւէ հայ դիզայների մոդելները:

Ինչպե՞ս են հարազատները վերաբերում Ձեր աշխատանքին:

Իմ ընտանիքի անդամները միայն կողմ են եւ ամեն ինչում աջակցում են ինձ:

Եթե գաղտնիք չէ, ի՞նչ սահմաններում են տատանվում հայ մոդելների հոնորարները:

Քանի որ մոդելները տարբեր են, համապատասխանաբար, տարբեր են նաեւ գումարները: Եվ, բնականաբար, կապ ունի նաեւ աշխատանքի ինտենսիվությունը:

Իսկ ճի՞շտ է, որ Դուք միշտ դիետա եք պահում եւ քաղցի եք մատնված:

Ոչ, դա այդպես չէ: Անձամբ ես դեմ եմ ցանկացած դիետայի: Եվ կցանկանայի երիտասարդ բոլոր աղջիկներին խորհուրդ տալ իրենց վտանգի չենթարկել ու քաղցի չմատնվել: Դիետայի իմաստը սովամահ լինելը չէ: Հարկավոր է սնվել կանոնավոր, չմոռանալ չափի զգացողության մասին եւ սպորտով զբաղվել:

Զրուցեց՝ Մարինա Ադուլյանը



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել