Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

5 փոքրիկ բան, որոնք կարեւոր են առաջին տպավորություն թողնելու համար

22:22, 11 օգոստոսի

1. Ձեռքսեղմումը

Տղամարդկանց համար ամուր ձեռքսեղմումը միշտ ուժի եւ ինքնավստահության նշան է: Մենք ուղղակի գենետիկորեն այնպես ենք ծրագրված, որ ամեն ինչ հենց այդպես ընկալենք: Թույլ ձեռքսեղմումը բնավորության թուլության նշան է: Նույնիսկ եթե ձեր դեպքում այդպես չէ, հաշվի առեք. մարդիկ ենթագիտակցաբար ձեզ գնահատականներ են տալիս` դրանից ելնելով: 

2. Ձեր ճշտապահությունը

Հնարավոր է ուզածին չափ բողոքել հանգամանքներից եւ նրանից, որ  «որոշ մարդիկ ձեզ չեն հասկանում», բայց ճշտապահությունը կարեւոր է: Եթե ոչ ձեզ համար, ամեն դեպքում` ուրիշների: Այն մարդիկ, որոնք միշտ եւ ամենուր ժամանակին են գալիս, կազմակերպված, ակտիվ եւ առույգ են թվում   (նույնիսկ եթե դա իրականում այդպես չէ): Իսկ նրանք, ովքեր ուշանում են առաջին ժամադրությանը եւ առաջին հանդիպումներին, միշտ թողնում են ալարկոտ եւ անկամ մարդկանց տպավորություն: Ընդ որում, դուք եւս հավանաբար ալարկոտ կհամարեք նրանց, ովքեր նույնքան հաճախակի են ուշանում, որքան դուք: 

3. Ձեր ձեռագիրը

Ձեռագրաբան Քեթի Մակնայթն ասում է, որ մեծ տառերը մարդկանց մոտ միշտ ասոցացվում են էքստրավերտության, անկեղծության, շփվողականության հետ: Իհարկե, դա ոչ միշտ է ճիշտ, բայց մարդիկ այդպես են կարծում: Միաժամանակ, եթե դուք գրելիս նախընտրում եք մանր տառերը, մարդիկ կմտածեն, թե ամաչկոտ եք:

4. Ձեր սիրելի գույնը

Հոգեբան Բերնարդո Տիրադոն խորհուրդ է տալիս ժամադրության կամ հրավերքի գնալ դեղին եւ կարմիր զգեստով: 

Դեղինը շրջապատողներին կստիպի հավատալ, որ այնտեղ, որտեղ դուք եք, միշտ երջանկություն կա: Իսկ կարմիրը սիրո եւ կրքի գույնն է: Այն իդեալականորեն համապատասխանում է ռոմանտիկական տրամադրություններին նրանց հետ, ում ուզում եք գրավել ձեզ այստեղ եւ հիմա: 

5. Ձեր երաժշտական ճաշակը

Մի հետազոտություն ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք սովորաբար «հասարակ փոփ-երաժշտություն» կամ «ուրախ որեւէ բան» են լսում, սովորաբար շփվող են եւ մարզական: Կամ էլ գոնե` ֆիզիկապես ձիգ են: Դուք հավանաբար ինքներդ էլ նման մի բան նկատել եք, ճի՞շտ է: Ինչ վերաբերում է «ծանր» ժանրերին, դրանք սովորաբար նախընտրում են ոչ թե ագրեսիվ տականքները, ինչպես կարող է կողքից թվալ, այլ ընդհակառակը` ինտելեկտուալ, ամաչկոտ եւ մի քիչ անինքնավստահ մարդիկ:  

 

Աղբյուրը` MyJane


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել