1. Միանման աշխատանքը վատ է
Առաջին հայացքից կարող է թվալ, որ իդեալական տարբերակն այնպիսի մարդու հետ հանդիպելն է, որի հայացքները աշխատանքում առաջընթացի վերաբերյալ լիովին համընկնում են ձեր հայացքների հետ: Նրա հետ միշտ խոսելու բան կա, իսկ դա քիչ կարեւոր չէ: Նույն` բրիտանացի գիտնականները հայտնել են, որ ներդաշնակ շփումը լավ սեքսի անհրաժեշտ պայման է: Ամենասկզբում` սիրահարության փուլում ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, բայց հեռանկարում նման սցենարը կարող է ծայրաստիճան տհաճ հետեւանքներ ունենալ: Աշխատանքը կարող է հարաբերություններում ամենակարեւորը դառնալ, իսկ դա, ցավոք, հարաբերությունների զարգացման բացասական տարբերակ է: Նույն ոլորտում աշխատող զույգերը, նույնիսկ եթե նրանց միջեւ մասնագիտական ուղղակի մրցակցություն չկա, ավելի շուտ կսկսեն իրարից հեռանալ, չէ որ ազատ ժամանակ նրանք ավելի քիչ ընդհանուր հետաքրքրություն են ունենում: Չէ որ նրանց առանց այն էլ միավորում է ամենակարեւորը, որ ունեն. աշխատանքը:
Հեռանկարում` միայն պրոֆեսիոնալ ոլորտում զբաղված զույգերի համար ավելի բարդ է լինում աշխատանքի եւ կյանքի միջեւ իրենց հարմար հավասարակշռության հասնել, կարծում է Գեյլ Կինմանը` Բեդֆորդի համալսարանի աշխատանքի պահպանության հոգեբանության պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա):
2. Պետք է ընտրել ձեր մասնագիտությունը լրացնող մասնագիտություն ունեցող զուգընկերոջ
Վերջին տարիներին հետազոտողները սկսել են պարզել, թե ինչ մասնագիտության ներկայացուցիչներից են գերազանց զույգեր առաջանում: Օրինակ` գովազդի եւ մարկետինգի աշխատողներին հաճախ գրավում են երաժիշտները, իսկ ոստիկաններին ձգում են ներդրումային բանկիրները: Դա պարզ է. մշտական արժեքները միանման են բոլոր ժողովուրդների համար: Բացի այդ, առավել համատեղելի 10 մասնագիտությունների թվում են տղամարդ փաստաբանները եւ կին ճարտարապետները, կին փաստաբանները եւ տղամարդ օդաչուները, տղամարդ հետազոտողները եւ կին դեղագործները: Այդ ցուցակի մեջ են մտել նաեւ տղամարդ ղեկավարները եւ կին ղեկավարները, բայց `տարբեր ոլորտներում: Իսկ հոգեւորականները, օպտոմետրիստները եւ ինժեներներն ավելի հազվադեպ են ամուսնալուծվում` անկախ զուգընկերոջ մասնագիտությունից: Այդպիսին են Մայքլ Աաամոդտի` Ռեդֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի (ԱՄՆ) եզրահանգումները, որն ուսումնասիրել է 2000 թվականի մարդահամարի արդյունքները:
3. Անձնական երջանկության համար կարեւոր է նախապես պլանավորել աշխատանքային գործերը
Մի բան է` կանոնավոր աշխատել խիստ գրաֆիկով, մեկ այլ բան` անկանխատեսելի արտաժամյա աշխատանքը, որը կարող է ամենաբացասական եղանակով ազդել անձնական կյանքի վրա: Պարզվում է` աշխատաժամերի անկայունությունը մոտ հարաբերությունների համար ավելի վատ է, քան կանխատեսելիորեն երկար աշխատանքային հերթափոխները: Համեմատեք աշխատանքը, որից դուք միշտ 20.00-ին եք վերադառնում, այն աշխատանքի հետ, որի պատճառով դուք ստիպված եք լինում ձեր ամուսնու կամ կնոջ համար անսպասելիորեն չեղյալ հայտարարել ամուսնության տարեդարձի առիթով ընթրիքը: Բացի այդ, ձեր զուգընկերը կարող է որոշել, որ աշխատանքը ձեզ համար առաջին տեղում է: Հարաբերությունների ներսում լարվածությունը նվազագույնի հասցնելու համար բրիտանացի հոգեբանները խորհուրդ են տալիս զուգընկերներին հնարավորինս վաղ տեղյակ պահել հնարավոր արտաժամյա աշխատանքի մասին եւ ստանձնել պլանները տեղափոխելու նախաձեռնությունը:
4. Մոռացեք «դարի հարսանիքի» մասին
Կարիք չկա բոլոր խնայողությունները ծախսել հարսանիքի նախապատրաստության վրա, որպեսզի ամուսնությունը երջանիկ լինի: Դրանում վստահ է Էնդրյու Ֆրենսիս-Տանը, որն Ատլանտայում Էմորիի համալսարանի պրոֆեսոր է (ԱՄՆ), նա հետազոտել է ամուսնական ծախսերի եւ ամուսնության երկարատեւության միջեւ փոխադարձ կապը: Հարցմանը երեք հազար ամուսնացած մարդ է մասնակցել: Պարզվել է, որ որքան ավելի է զույգը ծախսել հարսանիքի վրա, այնքան կարճ է տեւել նրանց ամուսնությունը: Այնքան էլ պարզ չէ, թե ինչն է պատճառը. արդյոք լայնածավալ ծախսերն են ամուսնալուծության պատճառը, թե դա պատահական վիճակագրական փոխկապակցվածություն է: ԱՄՆ-ում հազար նշանված կնոջ շրջանում հարցում է անցկացվել, որի արդյունքում պարզվել է. զույգերի 32 տոկոսը պլաստիկ քարտերով պարտքերի մեջ է ընկղմվել հարսանիքից հետո: Ասիայում (օրինակ` Մալայզիայում եւ Հնդկաստանում) ընտանիքները հաճախ պարտքի տակ են ընկնում ավանդական հարսանեկան տոնակատարություններից հետո, որոնք մի քանի օր են տեւում: Ֆրենսիս Տանը ամուսնանալ պատրաստվող զույգերին խորհուրդ է տալիս հարսանեկան ծախսերը կրճատել մինչեւ մեկնակետային մակարդակ:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան