Քիմ Քարդաշյանի եւ Թեյլոր Սվիֆթի միջեւ կոնֆլիկտից հետո, որից, բնականաբար, հաղթող դուրս եկավ հայուհին, նոր աստղային «պատերազմ» է ծագել։ Այս անգամ Ջասթին Բիբերի եւ Օռլանդո Բլումի միջեւ։
Բանն այն է, որ նրանք... մերկացել են։
Օրերս 39-ամյա դերասանին մերկ «բռնացրել» էին ընկերուհու՝ Քեթի Փերիի հետ Սարդինիայում հանգստանալիս։
Մինչ համացանցը քննարկում է մերկ Բլումի լուսանկարները, Ջասթին Բիբերը նույնպես որոշել է իր մերկ մարմինը ցուցադրել եւ վարձելով լրագրողների՝ մի քանի ընկերուհիների հետ ֆոտոսեսիա է կազմակերպել Հավայան կղզիներում հանգստանալիս։

Կանադացի երգիչը մերկ կեցվածք է ընդունել լուսանկարիչների առաջ։

Իսկ հայտնի երգչի 23-ամյա ընկերուհին՝ Սահարա Ռեյը, ընկերուհու հետ մերկացրել են միայն կրծքերը։




TMZ–ի փոխանցմամբ՝ Ջասթինը երկու օր հանգստացել է Հավայան կղզիների Water Falling Estate վայրում, որի համար 10 հազար դոլար է վճարել։




Փակ բնական համալիրում եղել է թենիսի դաշտ, բասկետբոլի հրապարակ, խոհանոց՝ սեփական շեֆ խոհարարով։

Ի դեպ, հիշեցնենք, որ Բիբերը հենց այնպես չի որոշել պատասխանել Բլումին։
Անցյալ տարի Օռլանդոն եւ Ջասթինը ծեծի էին բռնվել Իբիցայում։



Ամեն ինչ այսպես էր եղել։
Բլումն ամուսնալուծվել էր կնոջից՝ Միրանդա Քերից, քանի որ վերջինս 2012-ին դավաճանել էր իրեն Ջասթին Բիբերի հետ։ Բլումն այդ մասին պատահաբար էր իմացել սոցիալական մեդիայի միջոցով, երբ Բիբերն իր միկրոբլոգում պատահաբար ակնարկել էր այդ մասին։ 2014-ին՝ Կաննի կինոփառատոնից հետո, Լեոնարդո դի Կապրիոն, Օռլանդո Բլումը, Լինդսի Լոհանն ու P Diddy–ն մեկնել էին Իբիցա, որտեղ ընթրել էին Cipriani ռեստորանում։
Այնտեղ էր նաեւ Ջասթինը, որը մոտեցել էր Լեոյին, որպեսզի շնորհավորի, սակայն դերասանը չէր սեղմել Բիբերի ձեռքը, ինչը զայրացրել էր Ջասթինին։ Կանադացին բղավել էր, թե քնել է Բլումի կնոջ հետ, իսկ վերջինս հարվածել էր Ջասթինի ծնոտին։
Եվ ահա Ջասթինը որոշել է վրեժ լուծել...
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI–ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար