«Блестящие»-ի նախկին մենակատար Աննա Սեմյոնովիչին վերջին շրջանում մոսկովյան բարերում հաճախ են տեսնում ալկոհոլի բաժակը ձեռքին: Հունիսի վերջին գիշերային ակումբում Աննային տեսել էին երկու տղամարդու հետ սիրախաղ անելիս, իսկ երեկ հավաքույթից հետո նա հազիվ էր ոտքի վրա կանգնում: Հայտնի երգչուհուն բարից մեքենայի մոտ օգնել է հասնել նրա անձնական վարորդը:
Life.ru-ի տեղեկություններով՝ Աննան մասնակցել է «Ռուսական ռադիո»-ի հավաքույթին, որից հետո երգչուհուն տեսել են բարերից մեկում ընկերախմբի հետ, որոնց նա ներկայացնում էր կյանքի մասին իր դիտարկումները:

«Դուք չեք հասկանում: Ձեր ուղեղն ուրիշ է: Մարդը չի կարող մշտապես երջանիկ լինել: Յուրաքանչյուրն ունի երջանկության իր վիճակը՝ մեկի համար դա մաթեմատիկան է, մյուսի՝ սնունդը, երրորդի՝ ալկոհոլը»,- դատողություններ է արել Սեմյոնովիչը՝ կատարելով ոչ այնքան սթափ մարդուն հատուկ դադարներ: Այն, որ նա հարբած է եղել՝ հաստատում էին նաեւ Աննայի մի փոքր արգելակված շարժումները, երբ նա իր խոսքերն ուղեկցում էր ժեստերով:
36-ամյա երգչուհին որոշել է խոսել նաեւ կրոնի մասին: Աստծո մասին դատողությունները «Блестящие»-ի նախկին մենակատարը ներկայացրել է Հունաստանում անցկացրած վերջին հանգստի ժամանակ իր սիրային արկածների եւ նոր հոլովակի նկարահանման մասին պատմություններով:
«Աստված մեկն է, չկա Ալլահ, Բուդդա, Քրիստոս, կա մեկ շշմեցուցիչ աստղ, որը մեզ սեր եւ երջանկություն է պարգեւում: Խմենք նրա կենացը»,- եզրափակել է Սեմյոնովիչը:

Արդյունքում, հավաքույթի վերջին հայտնի երգչուհին հազիվ է ոտքի վրա կանգնել: Նրա անձնական վարորդն է օգնել հավասարակշռությունը պահել, որը պինդ բռնել էր Աննայի թեւն, այնուհետեւ նրան մեքենայի մեջ է նստեցրել:
Պարբերականի տեղեկություններով՝ Աննա Սեմյոնովիչի հարազատները եւ ընկերները տագնապի կոչնակ են հնչեցնում՝ նա գործնականում մշտապես հարբած վիճակում է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ