Խոյ
Ընտանիք ստեղծելիս Խոյի համար ամենաբարդն է համերաշխ ապրել կողակցի հետ և գնալ փոխզիջումների։ Խոյն անհանդուրժողականություն, համառություն և անհամբերություն է ցուցաբերում, նույնիսկ մանր հարցերում։ Կոնֆլիկտների հիմնական պատճառը Խոյի սեփական էգոիզմն է դառնում, իսկ հարաբերությունների առաջին անախորժությունը արտահայտվում է, երբ Խոյը հաշվի չի առնում զուգընկերոջ կարծիքն ու հետաքրքրությունները։
Ցուլ
Ցուլը բավականին ներդաշնակ նշան է ընտանեկան կյանքի հարցերում։ Սակայն ներդաշնակությունն իրեն անհրաժեշտ է ոչ միայն հարաբերություններում, այլ նաև ֆինանսական հարցերում։ Եթե զույգի նյութական վիճակն անկայուն է և մտահոգություններ է առաջացնում, ապա Ցուլին խորհուրդ չի տրվում ամուսնանալ, քանի որ բաժանման պատճառը հենց ֆինանսների բացակայությունն է դառնում։
Երկվորյակներ
Երկվորյակներն ամենից շատ շփման և շրջապատի ընդլայնման կարիք են զգում, որտեղ, իհարկե, կան հակառակ սեռի ներկայացուցիչներ։ Սա կարող է Երկվորյակի կողակցի խանդի պատճառ լինել։ Բնատուր մարդամոտությունն իսկապես մեծացնում է ինտիմ հարաբերությունների ռիսկը, սակայն սա Երկվորյակին սիրային արկածներ հայցողի պիտակով կնքելու պատճառ չէ։
Խեցգետին
Խեցգետնի նշանը կապված է նախնիների արմատների, տան և ընտանիքի հետ, ինչը ոչ միշտ է դրական դեր խաղում։ Հարաբերություններում լարվածության պատճառը կարող են լինել օրինակ՝բնակարանային խնդիրները, ամուսնու ազգականների հետ կոնֆլիկտը, ծնողների հետ համատեղ ապրելու փաստը, ազգականների միջամտությունը երիտասարդ ընտանիքի կյանքի մեջ։ Համատարած իրավիճակ՝ ամուսնացած տղամարդը կնոջ հետ միասին զոկանչ է ձեռք բերում, իսկ կինը՝ սկեսուր։
Առյուծ
Առյուծի նշանը կապված է երեխաների հետ, և Առյուծի ընտանիքում վեճերի պատճառը հաճախ երեխաներն են լինում, կամ, օրինակ՝ երեխաներին դաստիարակության մեթոդները։ Ի դեպ, երեխաների բացակայությունն էլ կարող է հարաբերությունների խզման պատճառ լինել։ Առյուծը նաև սիրում է զվարճանքներ և հաճույքներ, ինչը կարող է դավաճանության դրդել՝ իջեցնելով ընտանիքի նկատմամբ պարտականության և պատասխանատվության զգացողության մակարդակը։
Կույս
Կույսի նշանը կապված է պարտավորությունների, աշխատանքի և առողջության հետ։ Աշխատանքային և ֆինանսական հարցերը (թե ով և որքան պետք է վաստակի) հաճախ տարաձայնություններ են առաջացնում։ Կարևոր դեր է խաղում սեփական առողջության մասին մտահոգությունը։ Վատ սովորությունները հատկապես նյարդայնացնում են Կույսին։
Կշեռք
Կշեռքների ամուսնալուծությունների պատճառները ամենապարզն են և առօրեական՝ էմոցիոնալ պոռթկումները, վեճերը, սկանդալները, սուտը, դավաճանությունը և այլն... Այդուհանդերձ, Կշեռքների համար շատ կարևոր է, որ իրենց կողակիցը կարողանա զիջել, խաղաղ ճանապարհով և առանց բուռն տեսարանների լուծել վեճերը։
Կարիճ
Հնարավոր է, որ հենց Կարիճներն են տարածել այն կարծիքը, որ ամուսնական սեքսը հոգնեցնում է, և միությունում անխուսափելի է սեքսուալ ձգողականության թուլացումը։ Դավաճանությունը այս մարդկանց ամուսնալուծությունների հիմնական պատճառն է։ Կարիճները կարող են շատ կասկածամիտ լինել՝ վիրավորելով կողակցին իրենց անհիմն և չարդարացված խանդով։
Աղեղնավոր
Ազատասեր Աղեղնավորը ընտանիքում հաճախ ընտելացած և հանդարտ է թվում, սակայն դա ապակողմնորոշող կարծիք է։ Նույնիսկ եթե ընտանեկան կյանքը բարեկեցիկ է, չի նշանակում, որ Աղեղնավորը երջանիկ է։ Հաճախ ամուսնությունը նա ընկալում է որպես ձանձրալի և միապաղաղ կյանք և սկսում է փնտրել նոր զգացողություններ։ Ամուսնալուծության մեկ այլ պատճառ կարող է լինել, եթե Աղեղնավորի կողակիցը չի կիսում իր ձգտումներն ու հետաքրքրությունները։
Այծեղջյուր
Այծեղջյուրը կարիերայի շարժիչ է համարվում։ Ամուսնությունը կարող խոչընդոտ հանդիսանալ և հաճախ Այծեղջյուրը այս հարցում բարդ ընտրության առաջ է կանգնում։ Սակայն շատ Այծեղջյուրներին ավելի հեշտ է հասնել հաջողությունների՝ ունենալով հուսալի թիկունք, և այստեղ շատ բան կախված է կողակցից։ Իսկ կողակցի դժգոհությունը հոգեկան դիսկոմֆորտ է առաջացնում հավակնոտ Այծեղջյուրի մոտ, ինչն էլ ընտանիքի փլուզման պատճառ է դառնում։
Ջրհոս
Ջրհոսի համար ամուսնությունը որոշակի նեղ շրջանակ է խորհրդանշում, որտեղ իրեն բարդ է «խցկվել» ։ Բայց եթե Ջրհոսը հասունացել է ընտանեկան կյանքի համար, ապա իր համար բարդ կլինի կյանքի սովորական ընթացքը փոխել, օրինակ՝ հրաժարվել ուրախ ժամանցից, ընկերական շրջապատից և այլն... Կենցաղային խնդիրները հիմնականում ոչ միայն բեռ են Ջրհոսի համար, այլ նաև տհաճություն են պատճառում, և պատասխանատվությունը, որն անխուսափելի է ընտանիքում, նա նախընտրում է տեղափոխել կողակցի ուսերին։ Անախորժություններից խուսափելու համար Ջրհոսը պետք է «ես»- ը փոխի «մենք»-ի։
Ձկներ
Բացթողումները, անավարտ խոսակցությունները, գաղտնիքները հաճախ զարգացող կոնֆլիկտի պատճառ են դառնում Ձկների ընտանիքում։ Եթե մինչ ամուսնանալը Ձկները նախընտրում են արտահայտել իրենց մտքերը, ապա ընտանեկան կյանքում ամեն ինչ հակառակն է ստացվում։ Հաճախ Ձկները լռում են և չեն արտահայտում իրենց անհանգստությունն , իսկ հետո պոռթկում են մի անսպասելի պահին։ Ըստ աստղագուշակի՝ ամուսնացած Ձկները ավելի հաճախ են խաբում իրենց կողակցին և «երկակի կյանք» վարում։ Նաև Ձկները ենթարկված են այնպիսի մոլության, ինչպիսինն է ալկոհոլը, որն էլ ամուսանլուծությունների ամենատարածված պատճառն է։
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը