1․Ֆլիրտ
Կոլեգաների հետ սիրալիր շփումը կարող է ամբողջովին անվնաս թվալ։ Ի վերջո, ֆլիրտը հետաքրքրաշարժ է։ Սակայն պետք է խուսափել այդ երևույթից. այն վտանգավոր է։ Եթե ինչ-որ մեկը փորձի սիրաղաղ սկսել Ձեզ հետ, անտեսեք։ Հետևեք շարժուձևին․ եթե օրիորդը գրասենյակում անընդհատ ուղղում է իր մազերը, հաճախ է նայում ուղիղ Ձեր աչքերի մեջ եւ կարծես թե հանկարծակի դիպչում է Ձեզ, ապա դա ֆլիրտ է։ Ամուսնացած մարդիկ երբեք չպետք է մասնակցեն այս տեսակ խաղերին։ Ֆլիրտն ու պատահական սեքսը ընդամենը մեկ քայլ է բաժանում։
2․Դուք վստահում եք Ձեր գաղտնիքները հակառակ սեռի ներկայացուցիչներին։
Երբ Դուք կիսվում եք օտար կնոջ կամ տղամրդու հետ, կամա թե ակամա խոցելի եք դառնում։ Այս տեսակ զրույցները անվնաս են թվում։ Սակայն դրա համար մտերիմ ընկեր է հարկավոր։ Եթե չունեք՝ դիմեք քահանային կամ հոգեբանին։ Այլապես մի օր Ձեր զրուցակիցին կարող է թվալ, որ Դուք մտերմություն եք ակնկալում։ Սովորաբար հենց այդպես էլ ավարտվում է...
3․Դուք ժամանակ եք անցկացնում հակառակ սեռի անծանոթ մարդկանց հետ։
Դուք ոչ մի վատ բան չեք տեսնում կոլեգայի հետ սրճարան գնալու մեջ։ Դուք մտածում եք «Հեյ, մենք հասուն մարդիկ ենք, և ոչինչ չի պատահի»։ Բայց դա պատահում է։ Աշխատանքից հետո գնացեք տուն և Ձեր սիրելիի հետ ժամանակ անցկացրեք։
4․ Դուք քննադատում եք Ձեր կնոջը կամ ամուսնուն օտար մարդկանց մոտ։
Եթե Դուք լավ ընկեր եք, ապա երբեք չեք քննարկի նրա վարքը օտարների ներկայությամբ։ Նույնը վերաբերվում է ամուսինների բացասական հատկությունների քննարկումներին։ Եթե նույնիսկ ուզում եք ինչ-որ բան ասել Ձեր սիրելիի մասին, ապա միայն լավը։ Դա է հավատարմությունը։
5․Վիրտուալ շփում հակառակ սեռի ներկայացուցչի հետ։
Եթե կարծում եք, որ դա անվնաս է՝ մտածեք ևս մեկ անգամ։ Եթե Դուք կողակցից գաղտնի շփվում եք ինչ-որ մեկի հետ, ապա դա անկասկած կփչացնի ձեր հարաբերությունները։ Եվ , իհարկե, Դուք երբեք չպետք է շփվեք նախկին սիրեցյալների հետ, երբեք՝ նույնիսկ եթե ձեր հարաբերություններում ժամանակավոր դժվարություններ կան։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»