1. Հետազոտեք
Զրուցեք անծանոթների հետ, անջատեք սարքերը եւ նոր բան փորձեք: Արեք սպասվածի հակառակը, փաստերն առանձնացրեք դատողություններից եւ սովորեք տեսնել յուրաքանչյուր պատմության բոլոր կողմերը: Նկատեք մանրուքները: Նկատեք գեղեցիկ բաները: Եվ տգեղները: Եվ զվարճալիները: Ավելի քիչ քմծիծաղ տվեք: Հարցեր տվեք: Հետազոտեք շուրջբոլորն ամեն ինչ:
2. Ձեր գյուտերը պատմեք ուրիշներին
Այն, ինչ դուք գիտեք, ուրիշների համար կարող է խորը գաղտնիք լինել: Այն, ինչ ձեզ համար աշխարհի չափ ծեր է, ինչ-որ մեկի համար մի ամբողջ բացահայտում է: Ուրիշներին ներկայացրեք այն, ինչ գիտեք: Գաղափարները հենց այդպես են աճում եւ վերածվում իրադարձության: Հրավերի մի սպասեք, ինքներդ հրավիրեք: Մի նստեք հեռախոսի մոտ, զանգեք: Դուք սիրելի մարդուց մեկ հեռախոսազանգի, մեկ նամակի հեռավորության վրա եք: Տեղում մի նստեք, գործեք:
3. Որեւէ բան արեք: Ինչ ասես:
Մենք այն ենք, ինչ մենք անում ենք: Կամավոր դարձեք: Դուրս եկեք փողոց: Պարեք: Գրեք: Կառուցեք: Շփվեք: Արարեք: Օգնեք: Կարեւոր չէ, թե ճշգրիտ ինչ եք անում, եթե ինչ-որ բան անում եք: Այո, ամեն դեպքում չի կարելի «նստել եւ նվնվալ»:
4. Ընդունեք ձեր տարօրինակությունները
Աշխարհում «նորմալ» մարդիկ չկան: Յուրաքանչյուրն իր տարօրինակություններն ունի: Մի թաքցրեք դրանք, հենց դա է ձեզ հետաքրքիր մարդ դարձնում: Եղեք այն, ինչ կաք: Տանը: Աշխատանքում: Ձեր հատկանիշները գրաքննության մի ենթարկեք: Մի ձեւացեք: Դուք բացառիկ եք ըստ սահմանման: Ոչ մի կարիք չկա ձեզ չսազող դիմակի տակ թաքնվելու: Ոչ բոլորը կհասկանան ձեզ: Պետք չէ հարմարվել: Հպարտացեք ձեզնով:
5. Իմաստալից ապրեք
Դուք սեփական կյանքի գլխավոր հերոսն ու հեղինակն եք: Իդեալակա՞ն: Այդպիսիք չկան: Գրավի՞չ: Այո: Դա հասանելի է յուրաքանչյուրին, ով լսում է ինքն իրեն: Դարձեք ձեր հերոսը: Հիշեք, թե ինչ է ձեզ հետաքրքրում: Լրջորեն զբաղվեք ձեր գործով: Դիտորդները չեն պատմություն կերտում:
6. Ավելի պարզ եղեք
Պատկերացրեք, թե ինչքան բան դուք ՉԳԻՏԵՔ: Զբաղվեք ձեզ համար լիովին նոր որեւէ բանի ուսումնասիրմամբ` պատմության, փիլիսոփայության, նետաձգության, հաշվապահության կամ կրակ կուլ տվեք: Մեծամիտ մի եղեք: Արգելակեք ձեր «էգո»-ն: Ընդունեք սխալները: Օգնեք ուրիշներին: Եվ տպավորվեք տպավորություն գործելուց առաջ:
7. Փորձեք
Նոր գաղափարներ փորձարկեք: Կարդացեք: Շատ կարդացեք: Ֆիլմեր դիտեք, նայեք մարդկանց եւ ամպերին: Որքան ավելի եք վերցնում, այնքան շատ կարող եք տալ: Թույլ մի տվեք, որ անհանգստությունը կանգնեցնի ձեզ: Բարդ գործեր ստանձնեք: Վերջ տվեք ամաչելուն: Բարձր եւ սխալ երգեք: Մասնակցեք սիրողական պարողների մրցույթին: Փորձեք: Քայլ քայլի հետեւից գնացեք դեպի հետաքրքիր կյանք:
8. Հրաժարվեք ուրիշների ուղուց
Մի զբաղվեք նրանով, ինչ բոլորն արդեն անում են. այդ գնացքն արդեն գնացել է: Ձերը հորինեք: Եթե ուզում եք հետաքրքիր լինել, առանձնահատուկ որեւէ բանով զբաղվեք, ոչ թե սովորական: Կենդանացրեք մոռացված պատմությունները: Հազվագյուտ երաժշտություն լսեք: Չորսբոլորը հետաքրքիր բաներ կան:
9. Քաջություն հավաքեք
Ձեր կարծիքն ունենալու եւ չտրորված ճանապարհով գնալու համար քաջություն է անհրաժեշտ: Եթե ձեր քաջությունը չի հերիքում, մնում է հեռու մնալ հաջողությունից եւ քննարկել նրանց, որոնք ավելցուկով ունեն դրանից: Հիշեք` միակ մարդը, ով կարող է իրականացնել ձեր երազանքը, դուք եք: Համառ եղեք: Հանձնվելը ձանձրալի է: Պայքարեք անհեթեթ սովորույթների դեմ: Սեփական սահմանները գծեք: Ժամանակի համար: Փողի: Ուշադրության: Սիրո: Եվ պաշտպանվեք նրանցից, ովքեր ձեզ պարտադրում են իրենց պահանջները:
10. Ուշադրություն մի դարձրեք հայհոյանքին
Երբ դադարեք ձանձրալի լինել, հաճախ կլսեք ջղային «քեզ պահիր, ինչպես հարկն է» արտահայտությունը: Խուսափեք այն մարդկանցից, որոնց պատճառով դուք ձեզ վատ եք զգում: Մի տրվեք նրանց սադրանքներին: Այդ խաղում հաղթելու միակ միջոցն ընդհանրապես չխաղալն է: Միայն իրար հետ մի շփոթեք քմծիծաղը եւ քննադատությունը: Եթե ինչ-որ բան հնարավոր է օգտագործել ինքնակատարելագործման համար, արեք դա:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը