Տեսողական կոնտակտի տևողությունը կախված է զրուցակիցների հեռավորությունից։ Որքան շատ է այն, այդքան երկարատև կարող է լինել կոնտակտը: Շփումը կլինի ավելի արդյունավետ, եթե զրուցակիցները նստած են սեղանի տարբեր անկյուններում՝ այս դեպքում իրենց միջև ընկած հեռավորությունը կփոխհատուցվի աչքերի կոնտակտի տևողության աճով։
Կանայք ավելի երկար են նայում նրանց, ում համակրում են, իսկ տղամարդիկ՝ ովքեր ուշադրություն են դարձրել իրենց։ Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, կանայք տղամարդկանցից հաճախ են ուղիղ հայացք օգտագործում, այդ պատճառով էլ հազվադեպ են ուղիղ հայացքները որպես ապառնալիք ընկալում։ Նույնիսկ հակառակը՝ ուղիղ, հստակ հայացքը կինը հետաքրքրության և կոնտակտ հաստատելու ցանկություն է համարում։ Բայց ոչ բոլոր տղամարդկանց հայացքներն են կանայք բարեհաճությամբ ընկալում ՝ շատ բան մարդուց է կախված։
Պետք չէ մտածել, որ ուղիղ հայացքը ազնվության և բաց լինելու նշան է։ Սուտ խոսելու ունակ մարդը կարող է ֆիքսել հայացքը ուղիղ զրուցակցի աչքերին և հսկողության տակ պահել ձեռքերը՝ թույլ չտալով մոտենալ դեմքին։ Սակայն եթե խաբեբան այդքան էլ փորձառու չէ, օրինակ՝ երեխա, ապա սուտը հնարավոր է հեշտությամբ բացահայտել․ նա ձեռքերով փակում է բերանն ու քիթը, իսկ աչքերն այս ու այն կողմ անում։
Բիբերի լայնացումն ու նեղացումը ենթագիտակցությանը չի ենթարկվում, և իրենց արձագանքը հստակ ցույց է տալիս զուգընկերոջ հետաքրքրասիրությունը։ Բիբերի լայնացումը ապացուցում է հետաքրքրության ուժեղացումը, իսկ նեղացումը՝ թշնամական վերաբերմունքը։ Սակայն այդ տեսակ երևույթները պետք է վերահսկվեն ժամանակ առ ժամանակ, քանի որ բիբի չափսը կախված է նաև լուսավորությունից։ Պայծառ արևի շողերի ներքո բիբերը նեղանում են, իսկ մութ սենյակում ՝ լայնանում։
Նյարդալեզվաբանական ծրագրավորման տեսությունը ապացուցում է, որ զրուցակցի աչքերի շարժից կարելի իմանալ, թե ինչ պատկերներ են այս պահին մարդու մտքում և ինչով է նա զբաղված այս պահին՝ հիշում է թե հորինում։ Եթե զրուցակիցը ձախ և վերև է նայում կամ պարզապես վերև, ուրեմն նա սուզվել է հիշողությունների մեջ։ Այս հայացքը կարելի տեսնել այն մարդու մոտ, որին հարցնում ես, թե ինչ տեսք ունի այս կամ այն թղթադրամը։
Աջ և վերև սևեռված հայացքը մատնում է տեսողական կառուցողականությունը։ Մարդը փորձում է պատկերացնել այն, ինչը որ երբեք չի տեսել։
Ձախ և կողք հայացքը խոսում է լսողական հիշողությունների մասին։ Օրինակ, հիշեք դաշնամուրի հնչյունները։ Եթե հայացքը սևեռված է աջ և կողք՝ դա լսողական կառուցվածքի նշան է։ Օրինակ, պատկերացրեք, թե ինչպես են խոսում այլմոլորակայինները։
Ձախ և ներքեւ ուղղված հայացքը ներքին զրույց է նշանակում։
Աջ և ներքև, կամ պարզապես ներքև ուղղված հայացքը մատնում է կինեսթետիկ պատկերացումները, օրինակ՝ էմոցիոնալ։ Հենց այնտեղ է ուղղված մեր հայացքը, երբ հիշում ենք մեր զգացողությունները փափուկ և ջերմ մահճակալի մասին, որտեղ պառկած ենք եղել։
Ձախլիկների համար պատկերն ամբողջովին այլ է։
Զրուցակցի հայացքին աննկատ և անկաշկանդ հետևելու ունակությունը, և արդյունքները վերլուծելու կարողությունները անգնահատելի օգնություն են հանդիսանում ինչպես առօրյա շփման, այնպես էլ գործնական զրույցի դեպքերում։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է