Տարիներ առաջ մոդել Ինեսսա Թադեւոսյանն ակտիվորեն մասնակցում էր գեղեցկության մրցույթների, նորաձեւության ցուցադրությունների եւ նկարահանվում էր գովազդային տարբեր հոլովակներում: Երաժշտասերները նրան կճանաչեն Արա Մարտիրոսյանի «Վառել եմ մոմերս» եւ Անդրեի «Սեր ես ու մի կյանք» երգերի տեսահոլովակներից:
Հաղթելով մի շարք տեղական մրցույթներ` Ինեսսան 2005 թ-ին ներկայացրեց Հայաստանը «Միսս Կովկաս» գեղեցկության մրցույթում` զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Որտե՞ղ է այժմ բնակվում մոդելն ու ինչո՞ւ նրան չենք տեսնում հեռուստաէկրաններին:
NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Ինեսսայի հետ. միասին վերհիշեցինք նրա անցած ուղին եւ պարզեցինք, թե որքանով է փոխվել մոդելի կյանքն այս տարիների ընթացքում.


«Ամեն ինչ սկսվեց բալետից, իսկ երբ 12 տարեկան էի` հորաքույրս ինձ տարավ Նորաձեւության եւ էսթետիկայի դպրոց, որտեղ ինձ սովորեցրեցին քայլել պոդիումի վրա. այնտեղ սովորեցի նաեւ դերասանական վարպետություն:

Դասընթացներն ավարտելուց հետո արդեն դիզայներներից մեկի կողմից հրավեր ստացա մասնակցելու ջինսե հավաքածուների ցուցադրության»,-հիշում է Ինեսսան, որը երկար տարիներ աշխատել է «Ատեքս» նորաձեւության կենտրոնի հետ:


«Գեղեցկության մրցույթների սկսել եմ մասնակցել 2001 թ-ից: Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ «Միսս ուսանողուհի»-ն էր, որտեղ հայտնվել եմ լավագույն տասնյակում: Դրան հաջորդել են մի շարք այլ մրցույթներ, իսկ «Միսս Կովկաս» մրցույթում հաղթանակ տանելուց հետո մեր շատ սիրելի Մարկ Սաղաթելյանը (թող վառ լինի նրա հիշատակը) ինձ առաջարկեց մասնակցել «Կուբ» ռեալիթի շոուին, որից հետո սկսեցի հանդես գալ նաեւ որպես առավոտյան ծրագրի հաղորդավարուհի»:

Սակայն 2006 թ-ին մոդելը ստիպված է եղել լքել Հայաստանը` մեկնելով Կանադա. պատճառն Ինեսսան բացատրում է հետեւյալ կերպ.

«Պետք է միավորվեի ընտանիքիս հետ: Մայրիկս մի քանի տարի է` այնտեղ էր ապրում: Իսկ 2008 թ-ին «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանն ուղղորդեց, որ մասնակցեմ Լաս Վեգասում կայանալիք Miss Hawaiian Tropic միջազգային գեղեցկության մրցույթին, որին հաջորդեցին Miss Globe International, Best Model of the World եւ այլ հեղինակավոր մրցույթներ:


Իսկ Թուրքիայում կայացած Miss 7 Continents մրցույթը եղավ վերջինը, որին ես մասնակցեցի «միսս» կարգավիճակով…»,-պատմում է Ինեսսան, որը վերջին երկու տարիների ընթացքում չի մասնակցել գեղեցկության մրցույթների: Պատճառն այն է, որ գեղեցկուհին ծանոթացել է իր ամուսնու` Ռուսլանի հետ, որին ինը ամիս առաջ որդի է պարգեւել` Մաքսիմին:


«Այժմ ողջ ժամանակս նվիրում եմ ամուսնուս եւ որդուս:


Այնքան հրաշալի զգացողություն է` իմանալ, որ դու պետք ես որեւէ մեկին, որ դու նրա մայրն ես եւ պետք է հոգ տանես նրա մասին…»,-ասում է 28-ամյա մոդելը` խոստանալով, որ շուտով վերադառնալու է պոդիում` կրկին ներկայանալով գեղեցկության մրցույթներում:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Ինեսսա Թադեւոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»12:41, 12 հոկտեմբերի
«Ես չեմ ուզում մերկանալ անծանոթի առջև». Ամանդա Սեյֆրիդը հրաժարվել է գլխավոր դերից սեքսի տեսարանների պատճառով12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի
