Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ամերիկյան Platinum Motorsports-ի հայ սեփականատերը շնորհավորել է Տիմատիին ծննդյան առթիվ

11:48, 15 օգոստոսի

Օգոստոսի 15-ին ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Տիմատին, նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Բնականաբար երգչին կեսգիշերից սկսած շնորհավորել են մտերիմները, ընկերները, ընտանիքի անդամները, ինչպես նաեւ Տիմատիի դուստրը՝ փոքրիկ Ալիսան։

Տիմատին բարեմաղթանքներ է ստացել նաեւ ԱՄՆ-ում բնակվող իր հայ ընկերոջից՝ ամերիկյան հանրահայտ Platinum Motorsports-ի հայ սեփականատեր Ջեք Քեշիշյանից, որն իր Instgram-ում հրապարակել է ռեփերի լուսանկարը՝ մեկնաբանության մեջ ռուսերեն եւ անգլերեն գրելով.

«Ծնունդդ շնորհավոր, իմ թանկագին եղբայր։ Լոս Անջելեսում բնակվող քո հայկական ընտանիքը ցանկանում է քեզ անսահման առողջություն, երջանկություն, սեր, եւ ընկերներ, որոնք քո կողքին կլինեն ամբողջ կյանքիդ ընթացքում»։

Նշենք, որ Տիմատին իր երեւանյան համերգի ընթացքում հենց Ջեքի եղբորը՝ Ջորջ Քեշիշյանին էր շնորհավորել ամուսնության առթիվ:

Ի դեպ, Տիմատին նույնպես շնորհավորել է իրեն՝ հրապարակելով ահա այս զվարճալի լուսանկարը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search