Ներկայացնում ենք այն 5 բաների ցուցակը, որոնց վրա ուշադրություն են դարձնում տղամարդիկ եւ որոնք մեզ գրավում են առաջին հերթին: Գուցե այս ցուցակում ինչ-որ բան զարմացնի ձեզ:
1. Ժպիտը
Ժպտացող աղջիկը երջանկություն է ճառագում եւ նրանից լավատեսություն է տարածվում, նրան մոտենալն ու նրա հետ զրույցի բռնվելն ավելի հեշտ է, քան խոժոռ արքայադստեր հետ: Եվ հետո, տղամարդիկ իրենց ավելի ինքնավստահ եւ անբռնազբոս են զգում այնպիսի աղջկա կողքին, որը ծիծաղում է նրանց կատակների վրա եւ կենսախինդ եւ անհոգ է երեւում: Այդ պատճառով ավելի հաճախ ժպտացեք իրար, գուցե հարեւան սեղանի մոտ նստած անծանոթը սիրահարվի ձեր ժպիտին:
2. Աչքերը
Բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ 70 տոկոսի դեպքում տղամարդիկ նախ եւ առաջ ուշադրություն են դարձնում աղջկա աչքերին, իսկ հետո արդեն` մնացած ամեն ինչին: Նույն հարցումները մեզ ասում են, որ տղամարդկանց դուր են գալիս լայն բացված մանկական աչքերով կանայք: Նման հայացք «ստանալու» համար ընտրեք աչքի ստվերաներկի նուդ երանգներ, հեղուկ սեւաներկ եւ տուշ։ Եթե ձեզ դուր է եկել տղան, նրա հետ տեսողական կոնտակտ ստեղծեք, այդպես նրան ազդանշան կտաք, որ դուք եւս նկատել եք նրան եւ դեմ չէիք լինի ծանոթանալ:
3. Վարսեր
Մեր մազերը երիտասարդության եւ առողջության ցուցանիշ են տղամարդկանց համար, որոնք կանանց վրա գենետիկական մակարդակում ուշադրություն են դարձնում` պարզելու, թե նրանք կկարողանան արդյոք շարունակել իրենց ցեղը: Այդ պատճառով այն ժամերը, որոնք մենք անցկացնում ենք գեղեցկության սրահներում եւ տանը` զբաղվելով մեր գանգուրների մասին հոգ տանելով, իզուր չեն անցնում: Տղաների մեծ մասին դուր են գալիս ծավալուն երկար մազերով աղջիկները, որոնցից նաեւ լավ հոտ է գալիս: Սակայն լինում են նաեւ խիզախներ, որոնց գրավում է մազերի անսովոր գույնը եւ խիզախ կտրվածքը: Եթե ձեզ դուր է գալիս ձեր սանրվածքը եւ դուք մազերը ներկում եք վառ գույներով, համոզվեք, որ այդ ամենը սազում է ձեզ եւ հպարտությամբ կրեք նման սանրվածքը: Չէ որ տղամարդկանց գրավում է ինքնավստահությունը:
4. Քաշը
Ինչ էլ լինի, տղամարդիկ առաջին հերթին աչքերով են սիրում: Եթե դուք գիրության հակում ունեցող աղջիկ եք եւ ձեզ քաղցով տանջում եք, որպեսզի ազատվեք ավելորդ կգ-ներից, կարող եք հանգստանալ: Ոչ բոլոր տղամարդիկ են սիրում նիհարներին, տղամարդկանցից շատերը գերադասում են իրենց ընտրյալի փարթամ մարմնաձեւերը: Վերջ տվեք ձեզ տանջելուն, գտեք այն քաշը, որում ձեզ հարմարավետ եք զգում, առողջ սնունդ կերեք, զբաղվեք սպորտով, եւ ստիպված չեք լինի տառապել ավելորդ կգ-ներից: Եթե ձեր տղամարդը ձեզ ասում է, որ իրեն դուր չի գալիս ձեր կազմվածքը եւ քաշը, արժե արդյոք նրա վրա ժամանակ ծախսել, երբ անպայման կհայտնվի ձեր գեղեցկության իսկական գնահատող:
5. Կուրծքը
Մեր ժամանակներում ֆիլմերի եւ համացանցի շնորհիվ մենք չգիտես ինչու սովորել ենք մտածել, որ տղամարդու համար աղջկա մեջ ամենից կարեւորը կուրծքն է, եւ դա առաջին բանն է, որի վրա նա ուշադրություն է դարձնում: Շտապում ենք ձեզ հակառակն ասել. մենք արդեն գրել ենք, որ տղամարդիկ կրծքին նայում են այն բանից հետո միայն, երբ գնահատում են ձեր աչքերը եւ ժպիտը: Բոլոր տղամարդիկ տարբեր են եւ չկա կրծքի որոշակի չափ, որը բոլորին դուր գար: Տղամարդու համար կուրծքը ենթագիտակցորեն կապվում է սերունդ տալու ձեր կարողության հետ: Վարժություններ արեք ամրության պահպանման համար եւ հարմարավետ ներքնազգեստ կրեք, անկախ ձեր կրծքի չափից, որպեսզի ձեզ գեղեցիկ զգաք:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները