Զգայական աշխարհի հոգեբանության հարցերի խոշոր մասնագետ Զիգմունդ Ֆրեյդը պնդում էր, թե համբուրվելու սերը մարդու հոգեսեռական զարգացման օրալ ժամանակաշրջանի մնացորդն է: Այդ ժամանակահատվածը բնորոշվում է բերանի եւ շուրթերի միջոցով սեռական հաճույք ստանալով եւ ավարտվում է դեռեւս վաղ մանկությունում (3 տարեկանում): Այնուամենայնիվ, մարդու զգայական աշխարհում մնում է շրթունքների խթանման ենթագիտակցական սերը, ինչն ապացուցում է համբույրից ստացվող հաճույքը:
Սակայն կենսաքիմիան եւ ֆիզիոլոգիան բացատրում են համբույրի միայն ծագումը, չեն արտացոլում նրա հոգեւոր նշանակությունը: Հաճախ շրթունքների համբույրը անհամեմատ ավելի հուզական, զգայական, ռոմանտիկ եւ քնքուշ է լինում, քան էրոգեն հատվածների համբույրները: Իհարկե, ինտիմ հատվածներում համբույրներն անհամեմատ ավելի գրգռող են, բայց շուրթերը համբուրելու նվիրական իմաստը դրանցով չի փոխանցվում:
Զգայական հարաբերությունների ոլորտում սոցիոլոգիական հետազոտությունները հետաքրքիր եզրակացությունների են հանգեցրել: Զույգերի մեծամասնությունում, երբ հարաբերությունները սովորական են դառնում կամ մոտենում են ավարտին, համբույրներն ավելի վաղ են անհետանում, քան սեքսը: Ստացվում է, որ համբույրներն այն անտեսանելի թելն են, այն կամուրջը, որը կապում է մարդկանց հոգեւոր աշխարհը: Պատահական չէ, որ բոլոր մշակույթներում «սիրո քրմուհիները» չեն համբուրում իրենց զուգընկերների շուրթերը: Համբույրի նշանակությունը գովերգվում է արվեստի մեջ` երաժշտության, գրականության, կինեմատոգրաֆի:
Համբույրը շփման մի տեսակ է, անցում շփման յուրահատուկ մակարդակի, որտեղ գործարկված են միայն հույզերը: Մարդիկ իրենց կեսերին հաճախ հայտնաբերում են հիմնվելով, առաջին հերթին, հենց շուրթերի համբույրից իրենց զգացողությունների վրա: Անչափահասներն արդեն հասկանում են, որ համբույրը կարեւոր է, իսկ լավ համբուրվելու կարողությունը շատ արժեքավոր է: Գործնականում յուրաքանչյուր մարդ պահում է իր առաջին համբույրի հիշողությունը:
Գոյություն ունեն համբույրի բազմաթիվ տեխնիկաներ: Բայց ոչ մի տեխնիկա չի փոխանցում գլխավորը` անկեղծությունը: Դա համբույրի գլխավոր չափանիշն է: Անհնար է կեղծել, վերստեղծել անկեղծ համբույրը, որովհետեւ յուրաքանչյուր առանձին վերցրած համբույր անկրկնելի է, յուրահատուկ, նվիրական, խորապես ինտիմ ինչ-որ բան արտահայտող:
Արժե հավելել, որ դրական հույզերից, տրամադրության բարձրացումից, ընդհանուր լավ ինքնազգացողությունից բացի, համբույրը զուտ առողջարար առումով շատ օգտակար է: Այսպես, նկատել են, որ համբույրներն օգնում են դեմքի մաշկը լավ վիճակում պահել, հետեւաբար դրանք կրճատում են կնճիռների ի հայտ գալը: Դեմքի ավելի քան 30 մկան, որոնք մասնակցում են համբույրին, բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վրա. այն ձիգ եւ հարթ է դառնում: Համբույրի դեպքում օրգանիզմում ադրենալինի զգալի քանակություն է արտադրվում, ինչն ակտիվացնում է օրգանիզմի բոլոր օրգանները: Զարկերակը հաճախանում է (մինչեւ րոպեն 150 հարված), արյան շրջանառությունը մեծանում է, արդյունքում օրգանիզմի բջիջները զգալիորեն հարստանում են թթվածնով: Համբույրի դեպքում օրգանիզմները թուք են փոխանակում, որում անհրաժեշտ հակաբիոտիկներ են պարունակվում: Այդպես` փոխադարձաբար ամրապնդվում է իմունիտետն ու ընդհանուր վիճակը: Համբույրն ի վիճակի է նվազեցնել ցավը. համբույրի ընթացքում էնդորֆին է արտադրվում` հորմոն, որը ցավազրկող հատկանիշներ ունի:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց