«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

80-ամյա Արմեն Ջիգարխանյանի 37-ամյա կինը դժգոհ է դերասանի բնավորությունից

13:19, 1 սեպտեմբերի

80-ամյա Արմեն Ջիգարխանյանի 37-ամյա կինը դժգոհ է դերասանի բնավորությունից, գրում է «Дни»-ն՝ վկայակոչելով «Антенна»-ին: Հանրահայտ դերասանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, նշում է, որ դերասանը այդքան էլ չի սիրում պոլիկլինիկա գնալ ու ամեն կերպ ընդդիմանում է դրան:

«Երբ պետք է պոլիկլինիկա գնալ, կարող է դիմադրել, բղավել, վիճել,- պատմել է Վիտալինան,- բայց ի վերջո համաձայնում է: Հիմա, փառք աստծու, առողջական սուր խնդիրներ չկան: Երբ տղամարդուն խնամում են, երբ նա երջանիկ է, դա միշտ երեւում է: Երբ մենք ծանոթացանք, նրա առողջական վիճակը շատ ծանր էր: Կարող եմ ենթադրել, որ որոշ պահեր նա պարզապես չէր կարողանա հաղթահարել, եթե մենակ լիներ: Ինձ չեմ գովում, իմ փոխարեն կարող էր ուրիշը լինել, բայց այնպես է ստացվել, որ ես եմ»:

«Նա շուտ է զայրանում, բայց եւ շուտ ներում է: Իսկ վիճահարույց իրավիճակներում պետք է զիջել նրան կամ էլ համբերել, մինչեւ հանգստանա: Նա կարող է փոխել որոշումը, եթե տեսնում է, որ արդյունքը չի բավարարում իրեն: Դա շատ արժեքավոր հատկանիշ է»- պատմում է դերասանի կինը:

Ընդ որում, Վիտալինայի խոսքով, տարիքային տարբերությունը երբեմն շատ ուժեղ է զգացվում:

«Ես միշտ մի քիչ կաշկանդվել եմ նրանից,- պատմում է նա,- Ու այդ զգացողությունը մինչեւ հիմա չի անցել: Օրինակ, ես նրան «դուք»-ով եմ դիմում: Դե իհարկե ոչ տանը, բայց նույնիսկ տանը նրա հանդեպ իմ վերաբերմունքը կենցաղային չէ»։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել