Ինչպես յուրաքանչյուր սեզոն` այս աշունը եւս բավականին շատ տենդենցներ է թելադրում, սակայն պարտադիր չէ հագնել բոլոր թրենդների զգեստները նորաձեւ լինելու համար: Այս կարծիքին է դիզայներ-ոճաբան Արփինե Կոշտոյանը, որի հետ էլ հետաքրքիր զրույց ունեցանք աշնանային նորաձեւության մասին.
«Հագեք այն, ինչը առաջին հերթին համապատասխանում է ձեր ոճին, չէ՞ որ, կարեւորը ոճն է: Նշեմ, որ այս աշնանը եւս նորաձեւ է լինելու սպորտային կոշիկների եւ դասական զգեստի միքսը: Սա ամենահետաքրքիր եւ հարմարավետ թրենդն է, հատկապես, ուսանողուհիների համար»,-նշում է դիզայները:
Ըստ նրա՝ նորաձեւ են նաեւ պարզ ձեւվածքով եւ ուղիղ կտրվածքով զգեստները.
«Նմանատիպ զգեստները կընդգծեն կնոջ անհատականությունը: Կիպ ընդգրկող զգեստներն այլեւս նորաձեւ չեն: Կարճ զգեստները՝ եւս: Նորաձեւության մեջ մեծ դեր է խաղում հանճարեղ Dior-ի մոտեցումը: Այդ զգեստները ծնկի տակից են, կարող են լինել մի փոքր ուռուցիկ: Դրանք արքայադստեր զգեստներ են հիշեցնում եւ գեղեցիկ են համադրվում թե բարձրակրունկների, թե սպորտային կոշիկների հետ»:


Տաբատների սիրահարներին նորաձեւությունը եւս չի մոռացել.
«Նորաձեւ են համարվում կողային շերտագծերով տաբատները, որոնք ասոցացվում են սպորտային հագուստի հետ: Դրանք հեշտ են համադրվում պիջակների, վերնաշապիկների, ինչպես նաեւ՝ նորաձեւ տոպերի հետ: Նորաձեւ լինելուց բացի՝ տաբատն ունի եւս մեկ առավելություն. այն սլացիկ է դարձնում ոտքերը»:
Արփինեի խոսքով՝ այսօր նորաձեւությունը թույլ է տալիս միքսել տարբեր ոճի հագուստներն ու միեւնույն ժամանակ լինել մոդայիկ եւ ոճային:


«Հիմա հագուստների համադրությունն այնքան հեշտ է դարձել, որ ուսանողն ամբողջովին կարող է կենտրոնանալ իր կրթության վրա: Նաեւ շատ նորաձեւ են տարբեր տեսակի եւ չափսերի վերնաշապիկները: Դրանցից շատերը կարելի է կրել որպես զգեստ»:

Ինչպես հայտնի է՝ եղանակային փոփոխություններն աշնանը զգացնել են տալիս: Ցուրտ եղանակին նորաձեւ լինելու համար կարելի է հագնել մեծ օձիքներով վերարկուներ.
«Ամբողջական կերպարը կարելի է լրացնել մեծ չափսերի եւ հետաքրքիր պրինտ ունեցող շարֆերով»:
Գլխարկների սիրահարներին տեղեկացնենք, որ կեպիներն ու լայնեզր գլխարկները շարունակում են իրենց տեղը պահպանել նորաձեւության մեջ.
«Կարեւորը պետք է հասկանալ, թե քո դեմքին ինչ գլխարկ է սազում: Իսկ ինչ վերաբերում է աշնանային երագներին՝ այս տարի նորաձեւ են գրեթե բոլոր գույները, բայց ոչ թե վառ երանգները, այլ նրանք, որոնց հետ, ասես, մի կաթիլ սեւ կա զուգորդված: Ի դեպ, նորաձեւ են բնական կտորները՝ մետաքս, շիֆոն, բատիստ. Դրանցից կարելի է ստանալ նուրբ ժանյակներով համադրված գիշերազգեստ հիշեցնող զգեստներ»,-նշեց դիզայները:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները