ԽՈՅԵՐ
Սեպտեմբերի 29-ին հասկանալու եք, որ նախկինում ձեզ համար կարեւոր ավանդույթներն ու սովորությունները արդեն ձանձրացնում ու նյարդայնացնում են ձեզ եւ ցանկանում եք ազատվել դրանցից։ Բայց պետք է աստիճանաբար հրաժարվել, որպեսզի սիրելի էակը այդ փոփոխությունները չնկատի։
ՑԼԵՐ
Այսօր պետք չէ հուսալ, որ սիրելի էակը ինքնուրույն գլխի կընկնի, թե ինչ եք դուք իրենից ակնկալում եւ ուրախությամբ ու ժպիտով կանի դա։ Ստիպված եք լինելու խնդրել նրան, ընդ որում հնարավոր է՝ մի քանի անգամ, եթե իհարկե, դա դեմ չէ ձեր սկզբունքներին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելի էակը դժվարությամբ է հասկանալու ձեզ, ձեր խոսքերը։ Ձեզ համար շատ բարդ է լինելու համոզել, որ ձեր բառերում ու գործողություններում տողատակեր չկան եւ դրանք պետք է բառացի ընկալել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Հիանալի օր նոր ծանոթությունների համար, երկրպագուներին հնարավորություններ տալու եւ իսկական աստղ զգալու համար։ Եվ միայն դրանից հետո դուք ձեզ լիարժեք մարդ կզգաք, որը իսկապես վայելում է իր երջանկությունը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորությունը գործի կդնի իր սրամտությունը, ինչն այնքան էլ դուր չի գա ձեզ։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս բուռն չարձագանքել եւ փորձել ավելի հանդուրժող լինել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր պետք է համբերեք ու սպասեք։ «Սպասիր ինձ, եւ ես կվերադառնամ». հենց սա կարող է լինել սեպտեմբերի 29-ի ձեր կարգախոսը։ Որքան անկեղծ սպասեք սիրելիին, այնքան լավ։ Սիրելիի հետ հանդիպումը կախված է, թե որքան ուժգին է նրան տեսնելու ձեր ցանկությունը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Սեպտեմբեր 29-ը պետք է նվիրել սիրելի էակի համար նվեր ընտրելու կարեւոր գործին։ Հենց այսօր դուք կգտնեք այն ճիշտ նվերը, որը դուր կգա ոչ միայն ձեզ, այլեւ ձեր ընտրյալին։ Այս ոգեւորությունը ձեզ հետ մնա մինչեւ երեկո, հետեւաբար հենց առավոտյան շտապեք խանութ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր սիրելի էակին նոր, անսովոր անկյունից ճանաչելու հնարավորություն կունենաք։ Դուք չեք էլ մտածել, որ նա այսպիսին է։ Դժվար է ասել, այդ բացահայտումը ուրախացնելու է ձեզ, թե տխրեցնելու, բայց հաստատ զարմացած եք լինելու։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալը փորձելու է պարզել ձեր պահելաձեւի պատճառները։ Եվ նույնիսկ եթե ձեր վարքագծով կասկածի տեղիք չեք տվել, աստղերը հուշում են, որ պետք է մի բան մտածեք՝ սիրելիին հանգստացնելու համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Սեպտեմբերի 29-ին ձեր հայացքը մատնելու է ձեր բոլոր զգացմունքների մասին։ Բայց պետք չէ վախենալ, եթե նա գուշակի այդ ամենի մասին։ Չէ որ նա ձեզ համար ոչ միայն սիրելի անձնավորություն է, այլեւ մտերիմ մարդ, ով թե ուրախության , թե տխրության պահին ձեր կողքին է։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությանը բնորոշ կլինի անտրամաբանական արարքները, որոնք կզայրացնեն ձեզ։ Բայց բարկանալուց առաջ մտածեք՝ միգուցե դրանք այնքան էլ անտրամաբանական չեն, ինչպես ձեզ է թվում։ Միգուցե փորձեք գտնել դրանց թաքնված իմաստը եւ վերջապես հասկանաք ձեր երկրորդ կեսին։
ՁԿՆԵՐ
Թվում է՝ շատ խորամանկ մարտավարություն եք ընտրել սիրելի էակին գրավելու համար։ Բայց ինչո՞ւ եք նման բարդ ճանապարհ ընտրել։ Ձեր առջեւ բոլոր դռները բաց են, պարզապես պետք է թակել ու ներս մտնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են