Տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկելու հիմնական կանոնները.
1. Նման արվեստի համար կարեւոր է կանացի իրական գրավչությունը, որը գրավում է տղամարդկանց, ընդ որում, որքան ավելի շատ գրավչություն է գործի դրվում տղամարդու հետ զրույցի ընթացքում, այնքան ավելի արագ եւ լավը կլինի արդյունքը. խայծը կուլ են տալիս ամբողջությամբ, հատկապես պետք է ուշադրություն հատկացնել հմայքին/խարիզմային/գրավչությանը:
2. Տղամարդիկ իրենց էությամբ հավերժական որսորդներ են, այդ պատճառով կարելի է մի քիչ մերկանալ եւ ցույց տալ սեփական մարմնի գեղեցկությունը, չէ որ կանացի մարմնին նայելը հաճելի է, իսկ իմիջիայլոց չկոճկած կոճակը կարող է ծանրակշիռ դեր խաղալ մանիպուլյացիայի գործում:
3. Փորձեք մի քիչ ավելի մեղմ լինել, հարաբերություններում հախուռնության կարիք չկա, ձեր տղամարդուն հասկացրեք, որ դուք երկուսդ էլ նույն բանն եք ուզում, իսկ հետո շտկեք ձեր ցանկությունները` բավարարելով նրա ցանկությունները:
4. Անհրաժեշտ է սեփական տղամարդուն անհամեմատ ավելի թույլ թվալ, քան կաք իրականում, չէ որ եթե թույլ եւ անպաշտպան երեւաք, կարելի է տղամարդուց շատ բանի հասնել, որովհետեւ նա ձեզ համար կանի բացարձակապես այն ամենը, ինչ կցանկանաք:
5. Փորձեք հետաքրքրվել նրա անձնական տարածքով, նրան հասկացրեք, որ ձեզ հետաքրքրում է նրա հոբբին, փորձեք նրա վստահությանն արժանանալ եւ ամեն ինչ միասին անել, որպեսզի նա հասկանա` դուք նրա հետ կիսում եք նրա զվարճանքները:
6. Եթե շողոքորթեք տղամարդուն` ժպտալով եւ միայն գովեստներ եւ բարի խոսքեր ասելով նրա հասցեին, կարելի է նրան բավականին լավ տրամադրել ձեր նկատմամբ:
7. Կարելի է նույնիսկ մի քիչ խանդել սեփական տղամարդուն` նրան ցույց տալու, թե ինչ թանկ է ձեզ համար, չէ որ խանդոտ պահվածքը ոչ միշտ է վատ, եթե չափի մեջ է:
Տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկելու ռիսկերը. ամենակարեւորը, որ կինը պետք է հիշի, չափը չանցնելն է: Չափն անցնելն ամեն ինչում վտանգավոր է, այդ պատճառով հետեւեք, թե ինչ եք անում եւ ինչ եք կիրառում: Չէ որ եթե տղամարդը նկատի, որ ինչ-որ բան սխալ է, ամեն ինչ հօդս կցնի, նրա հետ ձեր խաղը ձեզ հետ չար կատակ կխաղա: Իսկ ամենասարսափելին այն է, որ տղամարդն ուղղակի կդադարի արձագանքել ձեզ եւ ձեր մեթոդներին, այնպես որ փորձեք ամեն ինչ աննկատ անել, ասես` ձեր հարաբերություններում ոչինչ տեղի չինունենում:
Նյութը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին