Դիմաքսուկներ շուրթերի համար
Ձեր շուրթերին հյութեղություն ու փքվածություն կհաղորդեն կանոնավոր դիմաքսուքները։ Դրանք մեծ ջանքեր չեն պահանջում ու շատ հեշտ են պատրաստվում։ Սակայն առավելագույն արդյունքի համար համբերություն է պետք։ Դիմաքսուքները պետք է քսել ամեն օր մի քանի ամիս շարունակ։ Շուրթերի մեծացման համար ամենաարդյունավետ դիմաքսուքներն են․
Թթվասերային․ վերցրեք 1 թեյի գդալ թթվասեր ու 0․5 թեյի գդալ բուսական յուղ, ավելացրեք 3 կաթիլ կիտրոնահյութ։
Կաթնաշոռային․ վերցրեք 1 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռ ու խառենք 1 թեյի գդալ սերուցքի հետ։
Սերուցքա-մեղրային․ վերցրեք 1 թեյի գդալ սերուցք ու խառնեք 0․5 թեյի գդալ հեղուկ մեղրի հետ։
Ցանկացած դիմաքսուք օգտագործելուց առաջ պետք մի քանի անգամ ողողել բերանը նախ՝ տաք, հետո սառը ջրով։ Դա արվում է, որպեսզի պրոցեդուրայի ընթացքում արյունն ավելի լավ ներհոսի դեպի շրթեր։ Դիմաքսուքը պահեք 20 րոպե, որից հետո զգուշորեն մաքրեք ու շուրթերին քսուք քսեք։
Վարժություններ շուրթերի համար
Նրանց համար, ովքեր չեն ուզում շուրթերի ծավալը բիոգելով մեծացնել, մի շարք վարժություններ են մշակվել, որոնց արդյունքները չեն ստիպի երկար սպասել։ Բավական է ընդամենը երեք հասարակ, բայց շատ արդյունավետ վարժություն անել։
Դրանց օրական հատկացրեք 15-ական րոպե ու ձեր շուրթերը սեքսուալ ու փամփլիկ կդառնան։
Վարժություն 1․ Շուրթերը ձգեք ասես «Օ» տառն եք արտասանում։ Այդ դիրքով պահեք 5 վայրկյան։ Թուլացրեք շրթերը ու կրկնեք վարժությունը 10 անգամ։
Վարժություն 2․ Արտասանեք «Ու» տառը, ուժեղ լարելով մկանները։ 5 վայրկյանից լիցքաթափվեք, մի քանի վայրկյան հանգստացեք ու կրկնեք վարժությունը 10 անգամ։
Վարժություն 3․ Փորձեք շուրթերով ցույց տալ 8 թիվը։ Նման վիճակում մնացեք մի քանի վայրկյան։ Հինգ վայրկյանանոց ընդմիջումից հետո կրկնեք վարժությունը, ընդ որում առնվազն 10 անգամ։
Մերսում շուրթերի համար
Շուրթերի համար ամենօրյա մերսման արդյունքները տեսանելի կլինեն արդեն մեկ ամսից։ Այդ պրոցեդուրան լավ է նրանով, որ շատ ժամանակ չի պահանջում։ Առավել արդյունավետ են համարվում․
Մերսումն ատամի խոզանակով։ Ձեզ պետք կգա փափուկ ատամի խոզանակ։ Թրջեք այն ու շրջանաձեւ շարժումներով մերսեք շրթերը։ Շատ չտարվեք ՝ շուրթերի մաշկը շատ նուրբ է ու կոպիտ շարժումներից կարող է վնասվել։
Մերսում սառույցով։ Թանզիֆի մեջ մի կտոր սառույց դրեք ու այն մի քանի րոպե քսեք շրթերին։ Դրանով դուք կլավացնեք արյան ներհոսքը, հետեւաբար նաեւ շուրթերի ծավալը։
Մերսում սկրաբով։ Շրթերի վրա սկրաբ քսեք ու մերսեք թեթեւ շրջանաձեւ շարժումներով։ Դրա արդյունքում դուք ձեռք կբերեք ոչ միայն գեղեցիկ, այլեւ մաշկի մահացած մասնիկներից մաքրված շուրթեր։
Աղբյուր՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել