Քիմ Քարդաշյանը դեռ չի պատասխանել ռեփեր The Game–ի հայտարարությանը, որը երեկ բոլորին հայտնել էր, թե քնել է Քիմի, Քլոեի եւ Բլեք Չայնայի հետ։
Բայց լույս է տեսել Wonderland magazine ամսագիրը, որի շապիկն ու էջերն այս ամիս զարդարել էր ռեալիթի շոուի աստղը։ Պարբերականին տված հարցազրույցում հայուհին պատմել է իր պլանների մասին։ Պարզվում է, որ Քիմը երազում է կրթություն ստանալ եւ պատրաստվում է կյանքի կոչել դա, հենց որ ազատ ժամանակ ունենա։
Քիմը շատ է ուզում իրավաբան դառնալ, քանի որ նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայտնի փաստաբան էր։
«Ես շատ եմ ուզում իրավաբանական ֆակուլտետ ընդունվել։ Պաշտում եմ հեռուստացույցով դիտել սպանությունների բացահայտման մասին շոուները։ Ես կուզեի դատական քննիչ դառնալ եւ ապրել նորմալ կյանքով։ Մանուկ հասակում ես հետաքրքրությամբ հետեւում էի հորս աշխատանքին»,– խոստովանել է Քիմը։
Սակայն Քիմն անգամ քոլեջը չի ավարտել։ Հայուհին ընդամենն ավարտել է Marymount High School–ը, որը Լոս Անջելեսում աղջիկների կաթոլիկ դպրոց է։ Ի դեպ, Քրիս Ջենների 6 երեխաներից քոլեջն ավարտել է միայն Քորթնին։
Քիմը նաեւ հավելել է, որ հույս ունի իր երեխաների մոտ գիտելիքի նկատմամբ նման ուժեղ ձգտում տեսնել։
«Ես պատրաստվում եմ պահանջկոտ մայր լինել։ Հնարավոր է, իմ երեխաներից մեկը կցանկանա քննիչ դառնալ»,– ասել է Քիմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ