Դե փառք Աստծո: Վերջապես: Թե չէ ամբողջ օրը անիմաստ կանցներ: Ամբողջ օրը ոչ մի նորություն ջոլիփիթյան ապահարզանից, եւ ահա 41-ամյա դերասանուհին նորից բարձրաձայնեց ինքն իր մասին՝ երեխաների համար տուն պատվիրելով պիցցա (այ եթե չբաժանվեիք՝ հիմա Բրեդը խոհանոցում որեւէ համեղ ու օգտակար բան կպատրաստեր երեխաների համար):
Եվ այսպես Էնջին հոլիվուդյան իր տանից նոր տուն է տեղափոխվել, որը որոշ պարբերականների տվյալներով նրան է պատկանում, իսկ մյուսների վարկածով՝ դերասանուհին վարձակալում է այն ամսական 95 հազար դոլարով ( չնայած ինչ իմաստ ունի առանձնատուն վարձակալելը, եթե տասը հատ նման տուն ունես):
Էնջին արգելափակել է Փիթի հեռախոսահամարը, այնպես որ նա հիմա Էնջիին զանգել չի կարող, բայց փաստորեն պիցցա պատվիրելու հեռախոսահամարը չի արգելափակել:
Ջոլին փորձում է երեխաներին հեռու պահել սկսված պարզաբանումներից, ու չի թույլատրում, որ վեց երեխաները շատ ներսուդուրս անեն՝ նույնիսկ դայակների ու թիկնապահների հսկողությամբ: Դե իսկ սննդի խնդիրը, ըստ երեւույթին, ոչ միշտ է խոհարարը լուծում, քանի որ պիցցայի առաքումը կարողացել են որսալ պապարացիները, որոնք օրուգիշեր հերթապահում են Էնջիի տան մոտ: Պիցցան ստանալու էր դուրս եկել ոչ թե դերասանուհին, այլ նրա թիկնապահը:
Հիշեցնենք, որ աստղերի ամուսնալուծության հիմնական խնդիրը երեխաների խնամակալությունն է: Ջոլին ուզում է ձեւակերպել միանձնյա խնամակալություն ու Բրեդին զրկել երեխաներին հաճախ տեսնելու հնարավորությունից, ընդ որում Էնջին ոչ մի ֆինանսական օգնություն Փիթից չի պահանջում:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում