«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ունիվեր» սերիալի աստղը դատարանում հայհոյել է իր սիրեկանի մորը եւ սկանդալ սարքել դատական նիստի ժամանակ

15:34, 29 սեպտեմբերի

Անցյալ տարի «Ունիվեր» սերիալի աստղ Նաստասյա Սամբուրսկայան սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր անչափահաս ընկերոջ՝ Նիկիտայի հետ սիրավեպի պատճառով: Անցյալ տարվա հուլիսի վերջին դերասանուհուն հետաքրքրել էր երիտասարդի ըքաունթը, որի հետ նա սկսել էր շփվել: Այն ժամանակ երիտասարդն ասել էր, որ 19 տարեկան է, բայց հետո պարզվել էր, որ իրականում 16-ամյա դպրոցական է:

Դրանից հետո Նաստասյային մեղադրեցին անչափահասի հետ սեռական կապ ունենալու մեջ, իսկ 29-ամյա դերասանուհին դա իր հասցեին զրպարտանք էր անվանել ու դատական հայց ներկայացրել իր արժանապատվությունը պաշտպանելու եւ անձնական կյանք միջամտելու համար: Սամբուրսկայան բարոյական վնասի փոխհատուցում էր պահանջել ռուսական պարբերականից, որն այդ մասին տեղեկություն էր տարածել, եւ հենց իր սիրեկանից: Դերասանուհին կայքից 2.5 մլն ռուբլի փոխհատուցում էր պահանջել եւ 150 հազար ռուբլի՝ դատական ծախսերի համար: Իսկ երիտասարդի ընտանիքից 2.5 մլն ռուբլի էր պահանջել: Դատարանը ոչ մի կետով չէր բավարարել Սամբուրսկայայի հայցը:

Ինչպես փոխանցում է Life,-ը, Նաստասյան դատարանի դահլիճում իրեն վրդովեցուցիչ էր պահել: Նիստին ներկա ականատեսների խոսքով՝ Սամբուրսկայան բղավել է իր փաստաբանի վրա՝ պահանջելով պաշտպանել իրեն: Հետո դերասանուհին իր զայրույթը թափել էր Նիկիտայի մոր վրա: Սամբուրսկայան հայհոյել է կնոջը եւ շշուկով նրա ուղարկել «երեք տառի ուղղությամբ»:

Ավելի ուշ Instagram-ում Սամբուրսկայան մեկնաբանել էր իր պարտությունը:

«Հիմա մտածում եմ, որ չէի ցանկանա, որ իմ երեխաները հայտնի լինեին: Դա, իհարկե, իր հմայքն ունի, հարաբերական: Ազարտ կա: Ինչ-որ բան անել, մարդկանց դուր գալ, շատ վաստակել, սակայն հոգեկան ուժեր ես վատնում: Ագահությունը թույլ չի տալիս ամեն բան թողնել, կանգ առնել ձեռք բերածի վրա եւ գնալ անտառ: Բայց ստիպված ես ամեն օր պրեսինգի դիմանալ հատկապես իմ բնավորությամբ, երբ ես չեմ կարող լռել եւ ուղարկում եմ… պատասխանողներին հենց դատարանի դահլիճում: Կարելի է մի փոքր թույլ լինել: Բայց դա ինձ տրված չէ: Դա ամենաթողություն չէ, այլ արդարության զգացում, որը չկա, ինչպես ցույց է տալիս պրակտիկան: Բայց ես երբեք չեմ հանձնվի»,- խոստացել է Նաստասյան:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել