Հայտնի է, որ մարդը օրական պետք է առնվազն 12 գրամ ճարպ օգտագործի։ Ճարպն անհրաժեշտ է օրգանիզմին խոլեստերինի առաջացման համար՝ նյութ, որը բարերար ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա ու անոթների պատերը դարձնում է առաձգական ու ամուր։
Սակայն ճարպի օգտագործման նորման ազատ սնվող մարդու մոտ տասնապատիկ կամ նույնիսկ ավելի շատ է։ Ճարպ է պարունակվում արագ սննդի, քաղցրավենիքի եւ շատ այլ վնասակար սնեքերի մեջ։ Բնականաբար օրգանիզմին այդքան շատ խոլեստերին պետք չէ, դրա ավելցուկը վնասակար է ու այն սկսում է որպես ինքնուրույն հյուսվածք կուտակվել հետույքի, կոնքերի ու փորի մասում։ Երբեմն էլ վտանգավոր ճարպակալման պատճառ է դառնում։
Կոնքերի մասում ավելորդ ճարպային կուտակումների դեմ դիետան նախատեսում է օրական ոչ ավելին քան 12 գրամ ճարպի գործածում։ Ընդ որում տեղի է ունենում նյութափոխանակության կարգավորում, արդեն կուտակված ճարպերը այրվում են, իսկ էներգիան ծախսվում է մարսողության վրա։ Դիետան հատուկ ներառում է այնպիսի մթերքներ, որոնք մարսելը մարդու համար ամենաբարդն է։
Սննդակարգ
Դիետան ցիկլային է, ցիկլի տեւողությունը 4 օր է։ Բժիշկները խորհուրդ են տալիս այս ցիկլը երկու անգամ կրկնել, այսինքն ամբողջ դիետայի տեւողությունը ընդամենը ութ օր է։ Իհարկե այս ժամկետում ճարպակալումը հաղթահարելը դժվար է, բայց կոնքերի հաստությունը մի քանի սանտիմետրով փոքրացնելը միանգամայն հնարավոր է։
Օր առաջին։ Նախաճաշ՝ յոգուրտ, խնձոր, լոլիկով բուտերբրոդ։ Ճաշ՝ ջեռոցում պատրաստված հավի բուդ՝ առանց կաշվի, վարունգով ու լոլիկով աղցան, մի կտոր հաց՝ խոշոր աղացած այլուրից։ Հետճաշիկ՝ կաղամբ, լոբի,լոլիկ, որպես աղանդեր կարելի է ուտել խորոված խնձոր մեղրով ու հաղարջով։
Օր երկրորդ։ Նախաճաշ՝ մեկ նրբերշիկ՝ առանց յուղի տապակած, մի քիչ եփած սունկ, ջեմով բուտերբրոդ։ Ճաշ՝ պանրով բուտերբրոդ, բանջարեղենային աղցան։ Հետճաշիկ՝ առանց մսի ապուր, մի քիչ հաց ու խնձոր։ Ընթրիք՝ մի բաժակ սանգրիա, մի քիչ սպիտակ ձուկ, բանջարեղենային ռագու կարտոֆիլով, դդմիկով ու կաղամբով։
Երրորդ օր։ Նախաճաշ՝ եփած ձու ու հաց։ Ճաշ՝ եփած լոբի, սեխ, բանջարեղենային աղցան ու մի կտոր հաց։ Հետճաշիկ՝ բանան ու յոգուրտ։ Ընթրիք՝ բանջարեղենային ռագու բրոկոլիով, լոլիկ, հաց ու մի բաժակ սեղանի գինի։
Օր չորրորդ։ Նախաճաշ՝ պանրով ու լոլիկով բուտերբրոդ։ Ճաշ՝ աղցանով ու խոզապուխտով աղցան, խնձոր։ Հետճաշիկ՝ կես տուփ ձկան պահածո, բանջարեղենային աղցան ու հաց։ Ընթրիք՝ բանջարեղենային ռագու, պանրով բուտերբրոդ ու մի բաժան ապերատիվ։
Դիետայի ժամանակ խորհուրդ է տրվում հրաժարվել թեյից ու սուրճից, կամ խմել առանց շաքարի, ոչ այդքան թունդ, որքան սովորաբար։ Այդուհանդերձ, ըմպելիքն այս դիետայի կարեւոր մասն է՝ նախապատվություն պետք է տալ ոչ գազավորված հանքային ջրին, խմելով օրական առնվազն երկու լիտր։
Տղամարդկանց դեպքում դիետան գրեթե նույնն է, սակայն տղամարդկանց թույլատրվում է ամենօրյա սննդակարգում ներառել մեկ միջին չափի կարտոֆիլ՝ կեղեւով եփված։
Աղբյուր՝ Otvatnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով