Հանրահայտ պարուհի VARDA –ն Աննա Սեդոկովայի «Вселенная» երգի տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ առաջին անգամ պատմել է նախորդ ամուսնու ու ամուսնալուծության մասին։
VARDA -ի ամուսնու մասին գրեթե ոչ ոք չգիտեր, այդ պատմությանը ծանոթ էին միայն աղջկա ամենամտերիմ ընկերներն ու ազգականները։
Ի դեպ, մի քիչ տեսահոլովակի մասին։ Բուն տեսահոլովակից բացի դրան կցել են նաեւ մի վավերագրական տեսահոլովակ, որտեղ Աննա Սեդոկովան հարցազրույց է վերցնում տեսահոլովակի հերոսուհիներից։
Սեդոկովայի տեսահոլովակը պատմում է մի քանի կանանց պատմություն, իսկ արդեն վավերագրական տեսահոլովակում Աննան զրուցում է տեսահոլովակի հերոսուհիների՝ VARDA -ի, ԳՈւՖ-ի նախկին կնոջ՝ Այզայի, Եկատերինա Վարնավայի, Իրադա Հայթի հետ նրանց անձնական խնդիրների մասին։ (Ի դեպ Վարնավան շնորհանդեսի ժամանակ հայտնեց, որ իրեն ամուսնության առաջարկ են արել)։
Մինչ բոլոր երկրպագուները սպասում են, թե հայուհին երբ է վերջապես իր համար ամուսին ընտրելու ու ընտանիք կազմելու, նա սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով որ մեկ անգամ արդեն եղել է ամուսնացած։
Հանրահայտ պարուհին ու երգչուհին ոգեւորված «այո» էր ասել մի երիտասարդի, ում խենթի պես սիրահարված էր։ Նա իր ամուսնությունը գաղտնի է պահել՝ իր կանացի երջանկությունը կողմնակի աչքերից պաշտպանելու համար։ Իսկ երբ հեքիաթը վերածվել է դառը իրողության՝ նա պարզապես հարկ չի համարել պատմել այդ անհաջող փորձի մասին; Իսկ հիմա աղջկա անկեղծ խոստովանությունը կարող է փոխել այն կանանց կյանքը, որոնք վախենում են հեռանալ այն տղամարդկանցից, ում հետ դժբախտ են։
VARDA-ն տառապում էր՝ չզգալով ամուսնու աջակցությունը։ Ամուսնուն դուր չէր գալիս, որ կինը ձգտում է զարգանալ;
«Ես ստիպված էի շատ ուժեր ծախսել, որպեսզի ապացուցեմ նրան, թե ինչի եմ ունակ։Ես հյուծում էի ինձ աշխատանքով, երազելով նրանից որեւէ գովասանքի արժանանալ։ Բայց այդպես էլ չարժանացա դրան, ինչ բարձունքների էլ ես հասնեի՝ միեւնույն է նրանից միայն քննադատություն էի լսում»։
Հերթական վիճաբանությունից հետո աղջիկը տուն է վերադարձել ու չի կարողացել բացել դուռը, պարզվում է, ամուսինը փոխել էր կողպեքը։ Պարուհին շնորհանդեսի ժամանակ պատմեց, թե ինչ էր զգացել այդ պահին։
«Այն դռան հետեւում մնաց իմ ամբողջ կյանքը, մեքենայի բանալիները, բեմական կոստյումները, աշխատանքային փաստաթղթերը, անձնական իրերս, բոլոր խնայողություններս․․․ Այդ արարքով նա ուզում էր ցույց տալ, թե ինչ վատ է լինելու ինձ համար առանց նրա։ Բայց ըստ երեւույթին նա ինձ բոլորովին չէր ճանաչում․․․ Այդ պահին ես վերջնականապես հասկացա, որ պետք է բաժանվեմ նրանից»։
Հարաբերությունների խզումը ժամանակային առումով համընկավ քննաշրջանին ու դիպլոմի պաշտպանությանը այն ինստիտուտում, որտեղ VARDA –ն երկրորդ բարձրագույն կրթությունն էր ստանում։ Թողնելով կյանքը փակ դռների հետեւում՝ պարուհին ստիպված էր պարտքով հագուստ վերցնել իր ընկերուհիներից, բայց այդ բոլոր դժվարությունները չխանգարեցին, որ նա գերազանց պաշտպանի դիպլոմայինը։
«Հիմա ես միայն մի բանի համար եմ զղջում, որ դիպլոմը նրա ազգանունով եմ ստացել»- հեգնանքով ասում է նա։
Պարուհին անկեղծացավ ու իր կյանքի պատմությունը պատմեց, որպեսզի մյուս կանայք էլ հասկանան մի կարեւոր ճշմարտություն՝ չի կարելի հանդուրժել։
«Դուք սխալվում եք, կարծելով թե դա լավագույնն է, ինչ կարող է կատարվել ձեր կյանքում։ Դուք ավելի շատ բանի եք արժանի։ Ամուսնալուծությունից հետո ես նյութական իմաստով կորցրեցի ամեն ինչ, բայց երբ ամուսնացած էի, ես հակառակ ամուսնուս արգելքներին, ժամանակս նվիրում էի ինքնակրթությանն ու զարգացմանը․․․Ինձ հետ էին մնացել իմ գիտելիքները, փորձն ու աշխատասիրությունը, որոնք ոչ ոք չի կարող խլել ինձնից։ Ամուսնալուծությունից հետո սկզբնական ժամանակաշրջանում ես ուզում էի պայքարել այն ամենի համար, ինչն ինձ հասնում էր օրենքով, բայց հետո որոշեցի իմ ամբողջ եռանդը տրամադրել երազանքիս իրականացմանը։ Ես նոր երկիր տեղափոխվեցի, նոր քաղաք, ու կյանքս սկսեցի զրոյից։ Ես շնորհակալ եմ իմ ընկերուհիներին ու ընկերներին աջակցության համար ու ամենակարեւորը՝ ինձ ու իմ տաղանդին հավատալու համար։ Այսօր ես հպարտանալու բան ունեմ՝ VARDA™հաջող ապրանքանիշ, VARDA Ladies Club կանանց ակումբ, սեփական ամսագիր․․․Ես կառուցում եմ իմ բիզնեսը, զբաղվում սիրելի գործով ու ինձ զգում երջանիկ, ինչպես երբեք; Ես չեմ ասում, թե ամուսնալուծությունը լավ բան է, պարզապես հիշեցնում եմ, որ ամուսնությունը երջանկության հոմանիշը չէ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին