«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Անջելինա Ջոլիի առաջին հաղթանակը՝ դերասանուհին ժամանակավորապես միանձնյա խնամակալություն է ստացել երեխաների նկատմամբ

16:10, 1 հոկտեմբերի

Դե ինչ, երեկ մենք հայտնեցինք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին գրեթե համաձայնության են եկել ամուսնալուծության պայմանների շուրջ, իսկ այսօր TMZ պորտալը արդեն այդ մասին որոշ մանրամասներ է հայտնել։

Ամենակարեւորը՝ Էնջին մտադիր չէ ոստիկանություն դիմել երեխաների նկատմամբ Փիթի դաժան վերաբերմունքի հարցով։ Ավելին, Ջոլին մտադիր չէ երբեւե այդ մասին խոսել մամուլում։

41-ամյա դերասանուհին վեց երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալություն է ստանում, ինչին էլ հենց ձգտում էր։


Անջելինան ու Բրեդը համաձայնել են հետեւել Լոս Անջելեսի օկրուգի երեխաների ու ընտանիքի հարցերով դեպարտամենտի խորհուրդներին։

Բրեդը կկարողանա տեսակցել երեխաներին, սակայն ամուսինները դեռ չեն պայմանավորվել՝ միայն հանգստյան օրերին, թե ավելի հաճախ։


Առաջին տեսակցությունը պետք է կայանա մասնագետին այցելելուց հետո, որը պետք է որոշի կարող է արդյոք դերասանը երեխաներին տեսակցել մենակ ու ցանկացած պահի, թե նա պետք է դա անի ուրիշների ներկայությամբ։

Երկրորդ՝ հոլիվուդյան դերասանը պետք է ոգելից խմիչքի ու արգելված նյութերի առկայությունը ստուգող թեստեր հանձնի։ Ի դեպ, լրագրողները արդեն տեղեկություններ ունեն, որ Փիթի առաջին թեստի արդյունքը բացասական է եղել։

Երրորդ՝ ծնողներից յուրաքանչյուրը պետք է հաճախի հոգեբանի անհատական խորհրդակցությունների, նաեւ բոլորը միասին երեխաների հետ պետք է ընտանեկան խորհրդակցությունների հաճախեն (ինչպես «Տեր եւ տիկին Սմիթները») ֆիլմում։

Ձեռք բերված համաձայնությունները ուժի մեջ կլինեն առաջիկա երեք շաբաթվա ընթացքում։ Իսկ դրանից հետո դեպարտամենտը կարող է դերասաններին նոր խորհուրդներ տալ կամ էլ բոլոր լիազորությունները դատարանին փոխանցել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել