Դե ինչ, երեկ մենք հայտնեցինք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին գրեթե համաձայնության են եկել ամուսնալուծության պայմանների շուրջ, իսկ այսօր TMZ պորտալը արդեն այդ մասին որոշ մանրամասներ է հայտնել։
Ամենակարեւորը՝ Էնջին մտադիր չէ ոստիկանություն դիմել երեխաների նկատմամբ Փիթի դաժան վերաբերմունքի հարցով։ Ավելին, Ջոլին մտադիր չէ երբեւե այդ մասին խոսել մամուլում։
41-ամյա դերասանուհին վեց երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալություն է ստանում, ինչին էլ հենց ձգտում էր։
Անջելինան ու Բրեդը համաձայնել են հետեւել Լոս Անջելեսի օկրուգի երեխաների ու ընտանիքի հարցերով դեպարտամենտի խորհուրդներին։
Բրեդը կկարողանա տեսակցել երեխաներին, սակայն ամուսինները դեռ չեն պայմանավորվել՝ միայն հանգստյան օրերին, թե ավելի հաճախ։
Առաջին տեսակցությունը պետք է կայանա մասնագետին այցելելուց հետո, որը պետք է որոշի կարող է արդյոք դերասանը երեխաներին տեսակցել մենակ ու ցանկացած պահի, թե նա պետք է դա անի ուրիշների ներկայությամբ։
Երկրորդ՝ հոլիվուդյան դերասանը պետք է ոգելից խմիչքի ու արգելված նյութերի առկայությունը ստուգող թեստեր հանձնի։ Ի դեպ, լրագրողները արդեն տեղեկություններ ունեն, որ Փիթի առաջին թեստի արդյունքը բացասական է եղել։
Երրորդ՝ ծնողներից յուրաքանչյուրը պետք է հաճախի հոգեբանի անհատական խորհրդակցությունների, նաեւ բոլորը միասին երեխաների հետ պետք է ընտանեկան խորհրդակցությունների հաճախեն (ինչպես «Տեր եւ տիկին Սմիթները») ֆիլմում։
Ձեռք բերված համաձայնությունները ուժի մեջ կլինեն առաջիկա երեք շաբաթվա ընթացքում։ Իսկ դրանից հետո դեպարտամենտը կարող է դերասաններին նոր խորհուրդներ տալ կամ էլ բոլոր լիազորությունները դատարանին փոխանցել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ