Աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացի մոդել Թանիշա Հարփերին նորաձեւության աշխարհը բացահայտեց 2008 թ-ին՝ սուպերմոդել Հայդի Քլումի Project Runway նախագծից հետո:
Այս շոուի շրջանակներում միմյանց հետ մրցում են դիզայներները, որոնց հագուստները յուրաքանչյուր մրցույթի ավարտին ներկայացնում են գեղեցիկ մոդելները:
Նախագծի 6-րդ եթերաշրջանին մասնակցում էր նաեւ Թանիշան, որը հիմնականում ցուցադրում էր երկրորդ հորիզոնականը զբաղեցրած դիզայներ Ալթեա Հարփերի զգեստները:
Հարկ է նշել, որ Թանիշային որպես իրենց մոդել էին ցանկանում տեսնել, գրեթե, բոլոր դիզայներները, քանի որ նրան նմանեցնում էին սուպերմոդել Նաոմի Քեմփբելին:
Մոդելինգի, Project Runway նախագծին մասնակցության եւ Նաոմի Քեմփբելի հետ համեմատության շուրջ բացառիկ հարցազրույց ունեցանք թխամաշկ գեղեցկուհու հետ:
-Թանիշա, Ձեր մոդելային կարիերան սկսվեց, երբ գործակալներից մեկը Ձեզ նկատեց առեւտրի կենտրոնում: Հետաքրքիր է՝ մինչ այդ երազո՞ւմ էիք մոդել դառնալու մասին:
-Մինչ այդ՝ ես երազում էի դառնալ դիզայներ: Երբ փոքր էի, տատիկիցս սովորեցի կարել: Ամեն ամառ, երբ գնում էի նրա մոտ, միասին թերթում էինք Vogue կամ Teen ամսագրերը եւ այնտեղ ներկայացված զգեստների օրինակներից էինք կարում: Ամեն տարի սպասում էի մեր հանդիպումներին եւ դրանց շնորհիվ ցանկացա դառնալ դիզայներ:
-Մոդելինգը, ինչ-որ կերպ, փոխե՞լ է Ձեր կյանքը:
-Կյանքս այն առումով է փոխվել, որ ես սովորեցի լինել ֆինանսապես կայուն եւ սկսեցի հոգալ իմ ծախսերը շատ վաղ տարիքից: Դրա շնորհիվ ես ինքնավստահություն ձեռք բերեցի եւ հնարավորություն ունեցա ճանապարհորդել ամբողջ աշխարհով ու շատ բաներ սվորեցի:
-Շատերը Ձեզ հիշում են Project Runway/Models նախագծից: Եթե չեմ սխալվում, որոշ դիզայներներ Ձեզ նմանեցնում էին Նաոմի Քեմփբելին: Դուք՝ ինքներդ, տեսնո՞ւմ եք նմանություն ձեր մեջ:
-Կարծում եմ՝ մարդիկ հիմնականում մեզ նմանեցնում են աչքերի կառուցվածքով, քայլվածքով եւ պահվածքով: Նա աշխարհի ամենատպավորիչ մոդելներից մեկն է եւ ինձ համար պատիվ է, որ ինձ նմանեցնում են նրան:
-Դուք նախագծում զբաղեցրեցիք երկրորդ հորիզոնականը: Դրանից հետո Ձեր կյանքն ինչ-որ կերպ փոխվե՞ց:
-Նախագիծն ինձ մեծ հաջողություն բերեց, քանի որ գործատուները կարողացան տեսնել, թե ինչպես եմ ես քայլում, թե ինչպիսի մոդել եմ ես եւ թե, առհաասարակ, ինչ տիպի անձնավորություն եմ: Դրա շնորհիվ ես հետագայում տարբեր հեռուստանախագծերից առաջարկներ ստացա:
-Ո՞ր բրենդների հետ եք հիմնականում աշխատում:
-Այժմ հիմնականում աշխատում եմ Chagoury եւ Laer նորաձեւության տների հետ:
-Նախագծի շրջանակներում Դուք հիմնականում համագործակցում էիք դիզայներ Ալթեա Հարփերի հետ: Հիմա է՞լ եք մտերիմ:
-Մրցույթից հետո եւս մի քանի նախագծերի շուրջ համագործակցեցինք: Հիմա Ալթեայի հետ հիմնականում շփվում ենք համացանցի միջոցով: Այժմ նա գեղեցիկ ընտանիք է ստեղծել, նա շատ հոգատար մայր է: Հուսով եմ՝ շուտով կրկին նրան կհանդիպեմ:
-Նախագծի ընթացքում հաղորդավարուհի եւ սուպերմոդել Հայդի Քլումը հաճախ էր խորհուրդներով կիսվում մոդելների հետ: Կհիշե՞ք, թե Ձեզ ինչ խորհուրդ է տվել նա:
-Գիտեք՝ կոնկրետ Հայդիի խորհուրդը չեմ հիշում, բայց առհասարակ մոդելինգի վերաբերյալ ինձ համար ամենակարեւոր խորհուրդը եղել է այն, որ պետք է միշտ հավատարիմ լինես ինքդ քեզ, սիրես քեզ ու երջանիկ լինես, որ հենց այդպիսին ես: Շատ մոդելներ մի շարք փոփոխությունների են դիմում, որպեսզի լինեն այնպիսին, ինչպիսին նրանց ցանկանում է տեսնել նորաձեւության աշխարհը:
-Բացի մոդելինգից՝ նաեւ որոշ հեռուստանախագծերում եք նկարահանվում…
-Այո, այժմ մի շատ հրաշալի նախագծի շուրջ եմ աշխատում եւ անհամբերությամբ եմ սպաում, թե երբ է այն, վերջապես, հասանելի լինելու հանրությանը:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք այն բոլոր աղջիկներին, որոնք երազում են մոդել դառնալու մասին:
-Երբեք մի ստեղծեք ձեզ համար անհարմար կերպար, որը դեմ է ձեր արժեհամակարգին: Հավատարիմ եղեք ինքներդ ձեզ: Ահա, թե ինչ է իրականում ուզում աշխարհը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը