Մեր աշխարհում ընդունված է վախենալ աներեւույթ եւ անհասկանալի ամեն բանից: Հոլոտրոպիկ շնչառության դեպքում էլ եղել է նույնը: Տրամադրությունը բարձրացնող եւ անախորժություններից ազատող այդ մեթոդը սկզբում համարվում էր բացարձակապես անհասկանալի, բայց ժամանակի ընթացքում կենսաէներգետիկայի մասնագետներն ընդունեցին այն եւ դրեցին աուդիոմեդիտացիաների հետ նույն շարքում:
Հոլոտրոպիկ շնչառության բնույթը
Այն վերանձնային թերապիա է, քանի որ հիմնված է մարդու գիտակցության վիճակի փոփոխության վրա: Մարդն ինքնուրույն էլ կարող է մուտք գործել այդ վիճակ, բայց հետո նրան հարկավոր կլինի օգնություն: Սկզբում պետք է հնարավորինս արագ լիաթոք շնչել: Դուք պետք է շատ արագ ներշնչեք եւ շատ արագ արտաշնչեք: Հետզհետե արյունը հագենում է թթվածնով, իսկ դուք համակվում եք էյֆորիայով: Գերջանադիր լինելու դեպքում կարելի է նույնիսկ տեսնել տեսիլքներ, քանի որ այդ տեսակ շնչառությունը մեր օրգանիզմում առաջացնում է պրոցեսներ, որոնք նման են գազային թունավորման, միայն թե մեր դեպքում գազը թթվածինն է: Երբ շնչում եք մաքուր թթվածին, ապա զգում եք այդ նույն էյֆորիան: Սեանսի ժամանակ պետք է հնչի վերացական երաժշտություն, որը ունակ է ազդել ձեր ուղեղի վրա:
Էթնիկ շարժառիթները նույնական են: Այս եղանակը ժամանակակից նորաձեւ հայտնագործություն չէ, որովհետեւ 1000 տարի առաջ Արեւելքի մարդիկ արդեն ճանաչում էին հատուկ վիճակի հասնելու այդ մեթոդիկան: Նրանք այն կիրառում էին մեդիտացիաներում եւ յոգայում՝ էներգետիկան ամրացնելու եւ հոգեւոր սկզբնատարրերի հետ կապ հաստատելու համար:
Ինչպես բարելավել տրամադրությունը եւ խուսափել անախորժություններից
Դա կարելի է անել էներգետիկան բարձրացնելու միջոցով: Մասնագետները վստահեցնում են, որ հոլոտրոպիկ շնչառությունն ունակ է վերացնելու դեպրեսիան, ընձեռելու հաջողություն և բարձրացնելու տրամադրությունը: Այն ամենը, ինչ անհանգստացնում է ձեզ, կանհետանա, եթե ողջախոհության սահմաններում կիրառեք հոլոտրոպիկ շնչառություն: Նախ պետք է պառկել, ապա ուժգնացնել շնչառության ինտենսիվությունը եւ արագությունը՝ արյունը հագեցնելով թթվածնով: Բերանով խորը ներշնչեք, ապա արտաշնչեք: Դուք կզգաք հատուկ մի վիճակ, երբ ձեր վերջույթները կդառնան անկշիռ: Դուք ոչնչի հետ չեք շփոթի այդ զգացողությունը: Հատուկ երաժշտությունը կնպաստի ուրույն միջավայրի ձեւավորմանը, որը կվանի խնդիրները: Հոլոտրոպիկ շնչառությունը կվերբեռնի ձեր ուղեղը՝ մաքրելով այն ամեն տեսակի անպետքությունից: Այն պահին, երբ հասնեք անկշռության վիճակի, մտածեք բարի բաների մասին: Դա յուրահատուկ արագ մեդիտացիա է, որը շատ արդյունավետ է: Այդ մեթոդը խիստ ներգործուն է, ուստի այն անհրաժեշտ է կիրառել շաբաթվա մեջ առավելագույնը մեկ անգամ: էներգետիկայի բարելավումը ձեզ կտա դրական շատ զգացողություններ: Դուք հաջողությունը կուղղորդեք դեպի ձեր կյանք, ըստ այդմ՝ կխուսափեք ներկա եւ գալիք անախորժություններից: Այս մեթոդիկային զուգահեռ կարելի է երկուշաբթի օրերին կատարել էներգետիկայի ամրապնդման արարողություն, որը ձեզ կօժտի մեծաքանակ ուժերով՝ լուծելու ցանկացած խնդիր:
Աղբյուրը՝ Otvetinavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը