Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

NEWS.am STYLE Exclusive: Ռուսական «Ձայնը» նախագծի հայ մասնակից Ռոման Բագաջիյանը՝ Պոլինա Գագարինային ընտրելու եւ Դիմա Բիլանին «նկատողություն» անելու մասին

14:06, 12 հոկտեմբերի

Մեր հայրենակիցներն իրենց տաղանդով փայլում են ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրում հայտնի միջազգային նախագծերում: Այսպես օրինակ՝ վերջերս ռուսական «Ձայնը» նախագծի կույր լսումների ժամանակ իր ելույթով մեզ ուրախացրեց մեր հայրենակից Ռոման Բագաջիյանը, որի ձայնը գրավեց ժյուրիի անդամներին: Ռոմանի ելույթի ժամանակ շրջվեցին նրանցից երեքը՝ Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսն ու Լեոնիդ Ագուտինը:

Ինչո՞վ էր զբաղվում Ռոմանը մինչ «Ձայնը» նախագծին մասնակցելը, ինչո՞ւ ընտրեց հենց Պոլինային, եւ ինչպե՞ս մոնտաժի պատճառով թյուր կարծիք ստեղծվեց Դիմա Բիլանի եւ իր անվան շուրջ.

Այս ամենի մասին NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց ունեցավ Ռոմանի հետ:

-Ռոման, որտե՞ղ եք ծնվել: Քանի՞ տարի է, ինչ ապրում եք Ռոստովում:

-Ծնվել եմ Ռոստովում. հայրս հայ է, մայրս՝ իտալուհի: Այնպես որ՝ իմ մեջ ապրում են ամենակրակոտ ազգերի գեները: Կյանքիս մեծ մասը հենց այնտեղ էլ անցկացրել եմ, իսկ 18 տարեկանում որոշեցի ընդունվել Պետերբուրգի համալսարան եւ տեղափոխվեցի Ռոստովից: Հիմա հաճախ եմ լինում թե Պետերբուրգում, թե Մոսկվայում, թե իմ հարազատ ծննդավայր Ռոստովում:

-Երկա՞ր ժամանակ է, ինչ զբաղվում եք երգով:

-Ինչպես ասում է մայրս՝ ես երգում եմ այն ժաանակվանից, երբ դեռ լույս աշխարհ չէի եկել, նրա ներսում էի (ծիծաղում է): Մայրս նախկինում օպերային երգչուհի էր: Իսկ եթե խոսենք պրոֆեսիոնալ մակարդակով երգով զբաղվելու մասին, ապա դա արել եմ 7 տարեկանից սկսած:

-Ի՞նչ ծագում ունի  Ձեր՝ «Ռոմչի» մականունը:

-Դա այնքան էլ մականուն չէ, պարզապես, մայրս ռուսական «Ռոման» անունը իտալերենով այդպես է արտաբերել: Ամբողջ աշխարհում շատ ընկերներ ունեմ: Ոմանք ինձ անվանում են Ռոմազան, ոմանք՝ Ռոման, իսկ Եվրոպայում ասում են Ռոմարիո: Ինձ թվում է, որ Ռոմչին ինձ ամենաշատն է համապատասխանում, այդ պատճառով էլ, որոշեցի բեմում հենց այդպես ներկայանալ:

-Բացի երգելուց եւ «Ձայնը» նախագծին մասնակցելուց՝ էլ ինչո՞վ եք լցնում Ձեր առօրյան:

-Ուսում եմ ստանում մեր երկրի ամենալավ համալսարաններից մեկում: Ժամանակիս մեծ մասը հենց ուսմանս վրա եմ ծախսում: Սիրում եմ ուսումնասիրել լեզուներ, զբաղվել մարմնամարզությամբ, քանի որ մեծ ուշադրություն եմ դարձնում մարմնիս: Նախկինում պարի էլ էի հաճախում, բայց հիմա խիտ գրաֆիկիս պատճառով պարապմունքների չեմ հասցնում գնալ: Ամեն դեպքում՝ սիրում եմ տարբեր բաներով զբաղվել եւ օր օրի ինձ համար նորություններ բացահայտել: Այդպես ապրելն ավելի հետաքրքիր է:



-Երաժշտական ո՞ր ոճն եք նախընտրում:

-Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ինքն է բացահայտում իրեն հոգեհարազատ երաժշտությունը: Հիմա ինձ դուր է գալիս տարբեր ոճերի համադրությունը: Օրինակ՝ ջազ եւ R&B, սոուլ եւ հիփ-հոփ…Ինձ ավելի ներդաշնակ եմ զգում ջազի մեջ, իսկ այն, ինչ սիրում ես, միշտ ավելի լավ է ստացվում անել:

-Վերադառնանք «Ձայնը» նախագծին: Ձեր ելույթի ժամանակ շրջվեցին Գրիգորի Լեպսը, Լեոնիդ Ագուտինն ու Պոլինա Գագարինան: Ինչո՞ւ ընտրեցիք հենց Պոլինային:

-Դե, ո՞ր հայ տղամարդը կկարողանար դիմանալ նման շիկահեր գեղեցկուհու հմայքին:



-Հանդիսատեսը նաեւ բուռն արձագանքեց, երբ դիտողություն արեցիք Դիմա Բիլանին…

-Դա այն բաներից է, որն ինձ շատ հիասթափեցրեց, երբ դիտեցի եթերային տարբերակը: Ես բեմի վրա եղել եմ 10 րոպե, եթերում շատ բաներ մոնտաժվել են:  Եթե իմ խոսքն ամբողջությամբ ցույց տային, նման տպավորություն չէր ստղծվի հեռուստադիտողի մոտ, թե իբր ես նկատողություն եմ արել Դմիտրի Նիկոլաեւիչին: Եթե շատ անկեղծ լինեմ՝ ես կցանկանայի լինել հենց նրա թիմի մի մասնիկը, բայց ցավոք սրտի՝ նրա թիմն արդեն հավաքված էր:



-Ռոման, ի՞նչ սպասելիքներ ունեք «Ձայնը» նախագծում Ձեր մասնակցությունից:

-Ինձ համար թե նախագծում, թե կյանքում ամենից կարեւորը մարդիկ են: Այն մարդիկ, որոնց հետ դու հետագայում պետք է աշխատես: Այն մարդիկ, որոնք պետք է գան քո համերգներին, որոնց հետ պետք է անընդհատ առնչվես:  Անկասկած, «Ձայնը» նախագիծը Ռուաստանի մասշտաբով հրաշալի հարթակ է այդ ամենն իրագործելու համար: Կերգեմ այդ նախագծում այնքան ժամանակ, որքան որ ինձ ցանկանան տեսնել մարդիկ՝ հեռուստադիտողները: Չգիտեմ, թե որքան հեռու կգնամ այդ նախագծում, բայց հաստատ արժե այս արկածի  վրա ծախսել ամբողջ նյարդերը: 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել