Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Աշխարհի ամենահարուստ դերասանուհիներից Քրիստեն Ստյուարտը հանդիպում է Կարա Դելեւինի նախկին ընկերուհու՝ St. Vincent–ի հետ

15:18, 13 հոկտեմբերի

Մի քանի տարի առաջ «Մթնշաղ» ֆիլմի հերոսուհի Քրիստեն Ստյուարտը ճանաչվել էր Հոլիվուդի ամենահարուստ դերասանուհիներից մեկը։ Աղջիկը վաստակում է այնքան, որքան Անջելինա Ջոլին եւ Ջենիֆեր Լոուրենսը։

Դերասանուհու բիսեքսուալության մասին հայտնի էր դարձել վերջերս, քանի որ 2004-2009 թթ. նա հանդիպում էր դերասան Մայքլ Անգարանոյի հետ, ում հետ ծանոթացել էր «Խոսի՛ր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հետո՝ 2008-ին, «Մթնշաղ» ֆիլմի նկարահանման հրապարակում ծանոթացել էր դերասան Ռոբերտ Փաթինսոնի հետ, հանդիպում էր նաեւ Ռուփերթ Սանդերսի  հետ։ 2012–ի սեպտեմբերին Ստյուարտը ամուսնության առաջարկություն ստացավ Ռոբերտ Փաթինսոնից։ Բայց որոշ ժամանակ անց նրանք վերջնականապես բաժանվեցին։

Այս ամռանը հայտնի դարձավ, որ Քրիստենն առաջարկություն է արել ընկերուհուն՝ Ալիշա Քարգայլին։ Այս ամռանը մենք չհասցրեցինք վայելել բրիտանուհի մոդել Կարա Դելեւինի հանդուգն հարցազրույցը Love Magazine–ին, որում նա պատմել էր, թե ինչ արտասովոր վայրերում է սեքսով զբաղվել, երբ գեղեցկուհի ցնցեց մեզ մեկ այլ նորությամբ։ Կարան հայտարարեց, որ ինքն ու 33-ամյա երգչուհի St.Vincent–ը նշանվել են։

23-ամյա Կարան 2 տարի առաջ սկսել էր հանդիպել երգչուհու հետ, որի իսկական անունը Էնի Կլարկ է։ Վերջերս շշուկներ հայտնվեցին, թե զույգը բաժանվել է։

Հոկտեմբերի սկզբին Էննին ներկա էր Certain Women ֆիլմի պրեմիերային, որում Ստյուարտը գլխավոր դերն էր խաղացել։ Ավելի ուշ կանանց տեսել էին Լոս Անջելեսում ճաշելիս, իսկ հոկտեմբերի 9-ին Քրիստենն այցելել էր ընկերուհու համերգը։

US Weekly-ի ինսայդերներն հայտնում են, որ աղջիկներին կապում է ոչ միայն պարզապես ընկերությունը։

Հիշեցնենք, որ Քրիստենը վերջերս սիրային կապի մեջ էր պրոդյուսեր Ալիշա Քարգայլի հետ, իսկ մինչ այդ հանդիպում էր ֆրանսիացի երգչուհի եւ դերասանուհի Ստեֆանի Սոկոլինսկու հետ, որը հայտնի է Սոկո կեղծանունով։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search