Yerevan Jazz Fest 2016-ը մեկնարկեց Դի Դի Բրիջուոթերի ֆանտաստիկ համերգով։
Հոկտեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ջազային թեժ մթնոլորտ էր, որն ապահովում էին Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, եւ «Գրեմմիի» եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերն իր բենդի հետ (Տեո Կրոկեր՝ շեփոր, Մայքլ Քինգ՝ դաշնամուր, Էրիկ Ուելեր՝ բաս կիթառ, Կասա Օվերոլ՝ հարվածային գործիքներ, Էնթոնի Ուարե՝ սաքսոֆոն)։
Հայաստանի երրորդ հանրապետության չորրորդ ջազ փառատոնն այս տարի նվիրված է ծագումով հայ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, «Գրեմմիի» դափնեկիր Ջորջ Ավագյանին: Փառատոնի բացման առիթով ջազի սիրահարներին նամակով շնորհավորեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Պաշտոնական մասից հետո դահլիճը լցվեց ջազի ելեւէջներով։ Պետական ջազ նվագախմբի հնչյունների ներքո սկսվեց համերգը։
Այնուհետեւ բեմ բարձրացավ «ջազի դեսպան» Դի Դի Բրիջուոթերը (1969-ին նա հյուրախաղերով շրջագայել է անգամ ԽՍՀՄ-ում)։
«Բարի երեկո»,- հայերեն ողջունեց Դի Դին՝ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին ներկա լինելու համար։
Նվագախումբը տաղանդավոր երգչուհու հետ ներկայացրին «Dont talk about me, when I am gone» ստեղծագործությունը։
Երեկոյի ընթացքում հնչեցին Billie Holiday-ի «Good Morning Heartache», «God Bless The Child», «Foggy day», «Afro Blue», «Save your love for me» եւ այլ ստեղծագործություններ։
Համերգի ժամանակ 66-ամյա երգչուհին մի քանի անգամ հայերեն «շնորհակալություն» ասաց հանդիսատեսին՝ ավելացնելով.
«Ձեր լեզուն մի քիչ բարդ է, մի քիչ։ Խիստ մի դատեք իմ սխալները»։
Սակայն ամենահաճելին երեկոյի վերջաբանն էր, որի ընթացքում հանդիսատեսը հայտնվեց ջազի հայրենիք Նոր Օռլեանում։
Հենց այս համարով էր նախատեսված համերգի ավարտը, սակայն իր ելույթների ամեն րոպեն վայելող երգչուհուն հանդիսատեսը չէր դադարում ծափահարել։
Դի Դին եւ բենդի տղաները ստիպված հետ եկան դահլիճ եւ վերջին՝ անմոռանալի համարը ներկայացրին իրենց այդքան ջերմ ընդունած ունկնդիրներին։
Դիանա Հովհաննիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում