11 «Գրեմմիի» արժանացած ջազ երաժիշտ, շեփորահար Ֆիլիպ Լասիթերի համերգով երեկ՝ դեկտեմբերի 2-ին, փակվեց Yerevan Jazz Fest 2022-ը։ Հայտնի երաժիշտի համերգը, որի բացումը տրվեց Mad Blues Band-ի կողմից, կայացավ Ararat Music Night-ի շրջանակում։
Yerevan Jazz Fest ամենամյա փառատոնը կազմակերպվում է Ջազի հայկական ասոցիացիայի եւ Mezzo ակումբի ջանքերով։ Ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը նշեց, որ այս տարի ունեցել են 8 համերգ, որոնցից յուրաքանչյուրն անցել է լեփ-լեցուն դահլիճներում՝ հանդիսատեի բուռն արձագանքների ներքո․
Посмотреть эту публикацию в Instagram
«Կարող եմ արձանագրել, որ այս տարվա փառատոնը հաջողված է՝ ինչպես միշտ: Մյուս տարվա համար ավելի մասշտաբային մտքեր ունենք, փառատոնի փակումից հետո արդեն սկսելու ենք աշխատել, պատրաստվել հաջորդ տարվա ծրագրին: Մեզ պետք է, որ մեր երկրում միայն խաղաղություն լինի, ինչը ամենակարեւորն է բոլորիս համար, որպեսզի կարողանանք արարել եւ կազմակերպել մասշտաբային միջոցառումներ»,-հավելեց նա։
Ֆիլիպ Լասիթերը հայտնի է որպես գործիքավորող եւ շեփորահար, որը համագործակցել է այնպիսի աստղային անունների հետ, ինչպիսիք են՝ Արիանա Գրանդեն, Timbaland-ը, Քելլի Ռոուլանդը, Ջիլ Սքոթը եւ այլք։ Աշխարհի մի շարք բեմերն ու փառատոնները գրաված երաժիշտը Seven Visions հյուրանոցում կայացած իր առաջին հայաստանյան համերգին հնչեցրեց իր հեղինակային երգերը՝ փոխանցելով ու ստանալով էներգիայի մեծ պաշար։ «Ակնկալում եմ, որ հանգիստ չկանգնեք, այլ շարժվեք»,-բեմից ասաց երաժիշտը, որի խնդրանքն, իհարկե, անտեսել չէր լինի։ Հանդիսատեսը ողջ երեկոյի ընթացքում պարեց Լասիթերի հնչյունների ներքո, իսկ վերջում ճանապարհեց բարձր ծափահարություններով։
Լրագրողների հետ զրույցում երգիչը նշեց, որ վայելել է ողջ երեկոն ու ստացել իրեն փոխանցած էներգիան․
«Իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես այն, իսկապես, վայելում եմ: Հանդիսատեսը հիասքանչ է: Միայն մեկ համերգով եմ այստեղ։ Այս պահի դրությամբ հասցրել եմ լինել «Արարատ» թանգարանում, որը շատ գեղեցիկ է, բայց հույս ունեմ՝ մինչեւ մեկնելս կհասցնեմ շրջել քաղաքով, համտեսել հայկական ուտեստներ»:
Երաժիշտի հայաստանյան այցը կարճ է, բայց տպավորություններն՝ ահռելի։ Նա նշեց, որ դեռեւս ծանոթ չէ հայկական երաժշտությանը, բայց փորձելու է այդ բացն էլ լրացնել։
Yerevan Jazz Fest--ն այս տարի անցկացվեց 8-րդ անգամ: Փառատոնի մեկնարկը տրվել էր նոյեմբերի 15-ին՝ «Գրեմմիի» դափնեկիր վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլի մենահամերգով։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Դավիթ Ջոթյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը