«Երանի» հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը պնդում է՝ հակառակ տարածված խոսակցությունների՝ հեռուստասերիալը չի կրկնօրինակում թուրքական «Ելակի համը» սերիալին:
«Այսօր բազմաթիվ նամակներ եմ ստացել երկրպագուներից, աչքովս ընկան նաեւ մի քանի մեկնաբանություններ, եւ պետք է վստահ ասեմ, որ ոչ-ոք այդ տեսարանը (խոսքը հեռուստասերիալի 162-րդ սերիայում ներկայացված տեսարանի մասին է) նշված թուրքական սերիալի հետ չի ասոցացրել...
Պատճառը տեսարանում ալյուրի առկայությունն է… Եթե դիտեք երկու տեսարանները, կհամոզվեք, որ շատ ու շատ տարբեր են... բայց, ամեն դեպքում, ես մեր տան ալյուրն էլ լիկվիդացրեցի, մարդ ես, հանկարծ չասեն թուրքերը խոհանոցում ալյուր են օգտագործում, դուք ինչո՞ւ եք օգտագործում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Անին:
Սցենարիստի խոսքով՝ վերջերս մարդիկ հաճախ են սկսել հայկական հեռուստասրիալները համեմատել թուրքականների հետ.
«Ծանոթներիցս մեկն էլ լավ համեմատություն արեց` նույնն է թե ծովի հատակին տեսարան լինի եւ ասեն, թե «Տիտանիկին» ենք կրկնօրինակում: Սկսել են նայել թուրքական սերիալներ, եւ ընդհանրություններ գտնել, թեեւ որոշ դեպքերում նմանությունն ակնհայտ է անգամ տեքստային...Բայց մենք ոչ-ոքի հետ գործ չունենք... ով ում է նայում, ինչ է գրում, նկարում ու խաղում՝ իրենց գործն է... «Երանին» սիրվել է իր պարզության, մաքրության ու սիրո գեղեցիկ պատմության շնորհիվ, էլ չեմ խոսում դերասնական կազմի մասին... սիրված կերպարներ ու դերասաններ...»:
Ինչ վերաբերում է հեռուստասերիալի գլխավոր հերոսներին՝ Անիին եւ Արամին, նրանք այս շրջանում, կարծես թե, վայելում են իրենց սերը: Անիից հետաքրքրվեցինք նաեւ, թե դեռ որքան ժամանակ են երկրպագուներն ուրախանալու իրենց սիրելի հերոսների երջանիկ տեսարաններով.
«Անին և Արամը դեռ առաջին քայլերն են անում դեպի իրենց երջանկություն...իսկ նման ճապարհները հարթ չեն լինում... բայց քանի որ սերիալի տեւողությունը երկարացվել է, հետեւաբար նրանց երջանկությունն էլ կերկարի»,-նշեց սցենարիստը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը