«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ռուսաստանի ամենագեղեցիկ ամուսնացած կին Նունե Կոբյացկայան՝ իր հայկական արմատների եւ մրցույթում հաղթանակի մասին

12:34, 20 հոկտեմբերի

Դոնի Ռոստովում հանգստյան օրերին ընտրեցին Ռուսաստանի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջը՝ «Միսիս Ռուսաստան International-2016»։ Սակայն մրցույթում հաղթող ճանաչվեց միանգամից 2 կին։ Մրցույթի մասնակիցներն ամբողջ շաբաթ պայքարում էին՝ ցուցադրելով խոհարարական վարպետություն, ստեղծագործական ունակություններ եւ վարքագծի կանոններ։

Առաջին տեղը կիսեցին Նունե Կոբյացկայան՝ Ռոստովից եւ բազմազավակ Ելենա Բլինովսկայան՝ Յարոսլավլից։ Երկու գեղեցկուհիներից հենց Նունեն կներկայացնի Ռուսաստանը ԱՄՆ–ում կայանալիք գեղեցկության մրցույթին։

28-ամյա Նունե Կոբյացկայան «Комсомольская правда»-Ростов»–ին պատմել է իր արմատների եւ մրցույթում տարած հաղթանակի մասին։

«Ես ծնվել եմ Երեւանում։ Մայրս ռուս է, հայրս՝ հայ։ Ավելի ուշ մենք տեղափոխվեցինք Ռուսաստանի Հարավի մայրաքաղաք։ Մայրս ցանկացել էր ինձ օրիգինալ անուն տալ։ Այդպես էլ ստացվեց։ Նունեն ծաղկի անուն է»,– նշել է գեղեցկուհին։

Ինչ վերաբերում է մրցույթին, ապա նա նշեց, որ շատ է հոգնել, բայց գոհ է արդյունքից։

«Տոնը շարունակվում է, եւ ես երջանիկ եմ։ Վստահ եմ, որ երջանկությունն ու ուրախությունն ինձ հետ կմնան ամբողջ տարի։ Մի կողմից մի փոքր հոգնածություն եմ զգում մրցույթից հետո, իսկ  մյուս կողմից՝ ես նոր ուժեր եմ ստացել եւ պատրաստ եմ նվաճել միջազգային գագաթներ։ Ես հավատում էի հաղթանակին եւ դրա համար անում էի ամեն բան։

Ես երազում էի մոդել դառնալ։ Իմ մայրը մանկուց ինձ ուժ էր հաղորդում։ 10 տարեկանում նա ինձ մոդելների դպրոց ուղարկեց, զբաղվում էր ինձ հետ, կոստյումներ էր կարում, կերպարներ էր հորինում ինձ համար եւ օգնում էր։ 4 տարի ես Փարիզում աշխատում էի որպես պրոֆեսիոնալ մոդել։ Ես այդ ժամանակ 17 տարեկան էի, եւ դա ինձ շատ օգնեց։ Ես երկար էի պատրաստվում այս մրցույթին։ Օրինակ, ելույթիցս մեկ ամիս առաջ ես բալետից եւ գեղարվեստական մարմնամարզությունից ստեղծագործական տարրեր ցուցադրեցի։ Դա իմ ուղին էր, որը տարավ ինձ դեպի իմ երազանքը։ Եվ այն իրականացավ։ Ես շատ երախտապարտ եմ մորս եւ իմ ամբողջ ընտանիքին. յուրաքանչյուրն օգնել է եւ իր ավանդն է ունեցել իմ հաղթանակի գործում»։

Նունեին չի շփոթեցնում այն փաստը, որ արդյունքում հաղթողները երկուսն են։

«Դա ժյուրիի որոշումն էր։ Մեզնից յուրաքանչյուրին տվեցին հաղթողի ժապավեն եւ թագ։ Սակայն Ամերիկայում գեղեցկության համաշխարհային մրցույթում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը տրվեց ինձ։ Դա ասվեց պարգեւատրման ժամանակ, եւ ես դրանից անսահման երջանիկ եմ»,– ասել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել