Այս ամենին, ճիշտն ասած, դժվարանում ենք հավատալ, բայց ամենայն հավանականությամբ, Քիմ Քարդաշյանը որոշել է վերջ դնել նախկին կենսակերպին։ Keeping Up With The Kardashians–ի 35-ամյա աստղը հիմա այլեւս չի հետաքրքրվում սոցցանցերում սեփական հռչակը տարածելու նախկին մոտեցումներով։
Քիմը հիմա մնում է Բել Էյրում իր տանը կամ մոր՝ Քրիս Ջենների հետ։ Հայուհին չի հեռանում երեխաների կողքից, իսկ նրան 24 ժամ շարունակ թիկնապահ է հսկում։
Ինսայդերները People–ին հայտնում են, որ Քիմը դեռեւս շոկի մեջ է Փարիզում կատարվածից հետո։
«Քիմը դիմանում է, նա աստիճանաբար ուշքի է գալիս, սակայն դեռ ոչ մի ցանկություն չունի վերադառնալ նախկին կենսակերպին, որը վարում էր նախքան այդ։ Մինչ Քանյեն հյուրախաղերի է մեկնել, Քիմը տանից դուրս է գալիս միայն մորը տեսնելու եւ կարեւոր գործնական հանդիպումների համար։ Թիկնապահը նրան մենակ չի թողնում։ Նա ինքը չգիտի, թե ինչ կլինի, ինչպես կփոխի իր կյանքը, բայց որ մտադիր է փոխվել, դա միանշանակ է։
Այլեւս ոչ մի մերկ սելֆի եւ ադամանդներ մենք չենք տեսնի։ Իր ծննդյան օրը՝ վաղը, նա տանն է մնալու եւ նշելու է ընտանիքի հետ։ Քիմը չեղարկել է Լաս Վեգասում ծննդյան օրվան նվիրված երեկույթը»,– հայտնում են աղբյուրները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»