Եթե համացանցը ողողված է սկանդալով, հերթական մերկ լուսանկարով կամ սելֆիների մի ամբողջ տեղատարափով, ուրեմն վստահ կարելի է ասել՝ այդ ամենի «մեղավորը» ամենացանկալի ու սկանդալային հայուհի Քիմ Քարդաշյանն է:
Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղն այսօր նշում է ծննդյան 36-ամյակը:
Շատերն ուրախությամբ են նշում Քիմի հայկական արմատների մասին, ոմանք քննադատում են նրան, որոշներն էլ դժկամությամբ են նշում, որ նա հայուհի է՝ մտաբերելով նրա մասնակցությամբ սկանդալային հոլովակն ու օր օրի համացանցում տեղադրված կիսամերկ լուսանկարները: Սակայն կա մի փաստ, որը ոչ մի կերպ ոչ-ոք չի կարող ժխտել. ԱՄՆ-ում ծնված ու մեծացած այս աղջիկն այնքան հայրենասիրություն է պահել իր մեջ, որ չի մոռանում Հայաստանը՝ ոչ ուրախության, ոչ էլ դժբախտության պահերին:
Քիմի սոցիալական էջերում հայտնված գրառումների շնորհիվ մեր փոքրիկ երկիրն էլ ավելի մեծ ճանաչում է ստանում ամբողջ աշխարհում, իսկ նրա այցը Հայաստան, եւս մեկ կարեւոր քայլ էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն այստեղ, այլեւ ամբողջ աշխարհում՝ դառնալով պարբերականների համար 1 թեման:
Այսօր աշխարհում Քարդաշյան ունենալու համար ինչ-որ տեղ պարտական ենք նաեւ Փերիս Հիլթոնին: Այո, հենց այս գլամուրային շիկահերի հետ ընկերության շնորհիվ մարդիկ սկսեցին նկատել փարթամ կազմվածք ունեցող հայուհուն: Սակայն Քիմին չբավարարեց, պարզապես, Հիլթոնի ընկերուհին լինելու փաստը:
2007 թ-ին նա եւ իր ընտանիքը ստեղծում են Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուն, որից հետո ընտանիքի յուրաքանչյուր անդամ դառնում է հայտնի ու քննարկվող: Քարդաշյաններն ամբողջ աշխարհին ներկայացնում էին իրենց կյանքի ամենաինտիմ մանրամասները՝ վեճերը, կռիվներն ու, նույնիսկ, ամենահուզիչ դրվագները:
Այսպիսով՝ Քարդաշյանի սոցիալական ցանցերի հետեւորդների թիվն էլ սկսեց ավելանալ: Հայուհին իր երկրպագուներին ամեն օր ուրախացնում էր որեւէ անկեղծ լուսանկարով կամ սելֆիներով: Շուտով այդ ամենն էլ Քիմի համար դարձավ նոր բիզնես: Նա մտածեց Selfish գիրքը գրելու մասին, որտեղ ներկայացված են նրա լավագույն սելֆիներն ու խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարող ենք ունենալ գեղեցիկ ինքնանկարներ:
Որքան էլ, որ խոսեն աշխարհահռչակ հայուհու մասին, միեւնույն է ժխտել չենք կարող այն փաստը, որ նա իր յուրաքանչյուր քայլով եւ կերպարով ազդեցություն է ունենում թե հանրության, թե մեդիայի վրա: Հենց այդ պատճառով էլ Time ամսագիրը 2015 թ-ին Քիմին ներառեց «Աշխարհի 100 ամենազդեցիկ մարդկանց» ցուցակում:
Այո, նրան փորձում են նմանակել, քննադատել, ընդօրինակել եւ, նույնիսկ, թալանել եւ առեւանգել, բայց հայուհին շարունակում է աչք փակել չարախոսների վրա եւ վայելել իր փառքն ու անձնական կյանքը՝ սիրելի ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի եւ երկու հրաշքների՝ Նորթի եւ Սեյնթի հետ միասին:
Շնորհավոր, Քիմի
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը