Երիտասարդ, բայց արդեն սիրված երգիչ Էրիկն այս շրջանում զբաղված է X Factor երաժշտական նախագծի աշխատանքներով: Երգիչը ներկայանում է` որպես նախագծի ժյուրիի անդամ. նա Անդրեի, Գարիկ Պապոյանի եւ Շուշանիկ Արեւշատյանի հետ միասին փորձում է բացահայտել նոր տաղանդների:
Ինչպիսի՞ խորհրդատու է Էրիկը, ինչպիսի՞ մասնակիցներ է ցանկանում տեսնել նախագծում եւ ո՞ր թիմերի հետ է, հատկապես, ցանկանում աշխատել:
Երգիչն իր տպավորություններով կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:
-Էրիկ, X Factor-ն առաջին հեռուստաֆորմատն է, որտեղ հանդես ես գալիս` որպես ժյուրիի անդամ: Հե՞շտ համաձայնեցիր այդ առաջարկին:
-Մինչ X Factor-ը այլ նախագծերի կողմից էլ են եղել առաջարկներ` որպես ժյուրի հանդես գալու, սակայն որոշ տեղեր չեմ գնացել, որոշ տեղեր էլ չի ստացվել, որ գնամ: Ուղղակի, միշտ մտածել եմ, որ դեռ շուտ է, որ դեռ ինքս էլ շատ անելիքներ ունեմ, մինչ կարծիք հայտնելը: Հիմա, նույնպես, շատ բաներ կան անելու, բայց կարծում եմ` որոշ չափով արդեն գիտելիքներս ու փորձս թույլ են տալիս, որ կարծիք հայտնեմ: 7 տարեկանից ելույթ եմ ունենում բեմում: Այդ տարիքից սկսած տարբեր պրոֆեսիոնալների հետ եմ շփվել: Կարծում եմ` իմ վերջին աշխատանքներից զգացվում է, որ ես մատների արանքով չեմ նայում իմ գործին: Երբեմն այն, ինչ ասում եմ նախագծի մասնակիցներին, ասում եմ նաեւ ինքս ինձ:

-Իսկ ինչպիսի՞ մասնակիցներ կցանկանայիր տեսնել նախագծում:
-Իհարկե, լավ է, երբ մասնակիցը լավ է երգում, բայց դրան գումարած կցանկանայի նաեւ բեմական կերպարների տեսնել, ովքեր կարողանում են աշխատել հանդիսատեսի հետ, ովքեր զգում են տեսախցիկները, ովքեր կարողանում են հուզել` տխուր երգերի ժամանակ, իսկ ուրախ երգերի ժամանակ` ուրախացնել, ովքեր կարողանում են էներգետիկա փոխանցել` մարմնի, աչքերի եւ հայացքի միջոցով: Տանել չեմ կարողանում այն արտիստներին, ովքեր երգում են իրենք իրենց համար, այսինքն` երբ տալու փոխարեն թողնում են ամեն ինչ իրենց ներսում…
-Արդեն ելույթ ունեցած մասնակիցների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք կարողացել են քեզ տպավորել եւ որոնց կցանկանայիր տեսնել հենց քո թիմում:
-Եղել են մասնակիցներ, որոնք ինչ-որ տեղ նաեւ հուզել են, բայց ինչ-որ բաների պակաս, միեւնույն է, կա: Դե, դա, իհարկե, գալիս է նրանից, որ շատերը չեն զբաղվել պրոֆեսիոնալ երգեցողությամբ եւ բնության վրա հիմնվելով են երգում: Շատ մասնակիցների մոտ էլ դա գալիս է ինքնավստահությունից: Շատերը երբ դուրս են գալիս բեմ, իրենց թվում է, թե արդեն վերցրել են ամեն ինչ: Ես ունեմ իմ հանդիսատեսը, բայց մինչ օրս այդ նույն հանդիսատեսին դուրս եմ գալիս զարմացնելու: Նրանց պետք է անընդհատ հուզել, անընդհատ ուրախացնել:

-Ժյուրիի անդամները պետք է աշխատեն չորս տարբեր թիմերի հետ: Ո՞ր թիմի հետ կցանկանայիր աշխատել դու` տղաների՞, աղջիկների՞, խմբերի՞ թե՞ տարիքով մեծ մասնակիցների:
-Անկեղծ ասած` դեռ չեմ որոշել: Բայց ինձ թվում է` ինձ համար դժվար կլինի աշխատել տարիքով մեծ մասնակիցների հետ` տարիքային այդ տարբերության պատճառով: Ինքս մեծերի հանդեպ միշտ հարգանքով եմ լինում եւ ինձ համար դժվար կլինի նրանց որեւէ նկատողություն կամ դիտողություն անելը: Չնայած` որպես ժյուրիի անդամ` պետք է նման բաների վրա ուշադրություն չդարձնեմ: Երեւի նաեւ դժվար կլինի խմբերի հետ աշխատելը, որովհետեւ մի բան է մեկ հոգուն ինչ-որ բան բացատրելը, մեկ այլ բան է մի քանիսին նույնը բացատրելը: Լավ կլիներ` աշխատեի տղաների խմբի հետ: Որպես տղա երգիչ` կցանկանայի իմ փորձը փոխանցել նրանց: Կամ էլ կցանկանայի աղջիկների խմբի հետ աշխատել: Նրանց հետ հաճելի կլինի շփվելն ու աշխատելը:)
-Հե՞շտ է լինելու քեզ հետ աշխատելը:
-Ես շատ պահանջկոտ եմ` ինչպես իմ, այնպես էլ բոլորի հանդեպ: Բայց միեւնույն ժամանակ շատ հեշտ է ինձ հետ: Այսինքն` պահանջկոտ լինել, դեռ չի նշանակում լինել կոպիտ` բացատրելուց կամ խնդրելուց:

-Էրիկ, բացի X Factor-ի աշխատանքներից` այս շրջանում այլ նորություններ ներկայացնելո՞ւ ես:
-Նոր երգեր ձանագրում եմ: Այս պահին միաժաանակ զբաղված եմ մի քանի երգերի ձայնագրություններով: Այո, դրանց էլ եմ հասցնում ժամանակ տրամադրել: Նպատակ ունեմ նոր ձայնասկավառակ թողարկելու: Մի նախագծի մտահաղացում ունեմ, ձայնասկավառակը լինելու է հենց այդ նախագծի շրջանակներում: Բնականաբար, կլինեն նաեւ նոր տեսահոլովակներ, քանի որ տեսահոլովակների միջոցով են երգերը հանրությանը ճանաչելի դառնում: Չնայած վերջերս նկատել եմ, որ լինում են երգեր, որոնք առանց տեսահոլովակի արդեն սիրվում են: Դրան նպաստում է նաեւ համացանցը: Մարդիկ, ովքեր հետաքրքրված են տվյալ արտիստով, համացանցի օգնությամբ կարողանում են գտնել եւ լսել նրա երգերը:Բայց կարծում եմ` մեր եթերը ունի տեսահոլովակների կարիք: Ես համարում եմ, որ մենք` ես եւ իմ մտածելակերպը կիսող կոլեգաները, ովքեր շատ դեպքերում չեն ընկնում քանակի եւ գումարի ետեւից, պարտավոր են ներկայացնել տեսահոլովաներ, որովհետեւ եթերը պետք է լցնել որակյալ աշխատանքներով:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին