Մինչ մենք վայելում ենք Comedy Club–ի վերջին թողարկումը, որտեղ Պավել Վոլյան, ինչպես միշտ, զվարճանում է Գարիկ Խարլամովի հետ, համացանցում սկսել են լուրեր պտտվել, որ Պավելը կնոջ՝ Լյայսան Ուտյաշեւայի եւ երեխաների հետ որոշել է արտագաղթել Ռուսաստանից Իսպանիա։
Այսօր Պավելը որոշել է վերջակետ դնել այդ խոսակցություններին եւ մեկնաբանել է իրավիճակը։
«Հանգստյան օրերին բաց եմ թողել։ Իսկ ահա մամուլում իսկական հիստերիա է, թե Վոլյան ընտանիքով մեկնել է Իսպանիայում ապրելու։ Վերջ, մեկնել են, գրողը տանի։ Հավաքել են երեխաներին եւ թռել։ Մենք ոչ մի տեղ չենք մեկնել։ Հույսներդ կտրե՛ք։ Ո՞ւր գնաս այս ուրախությունից եւ համաժողովրդական ուշադրությունից։ Եվս մեկ անգամ. ոչ մի արտագաղթ, ոչ մի մշտական բնակության վայր»,– գրել է Վոլյան Instagram–ի իր էջում։
Հաղորդավարը երկարաշունչ ճառ է հրապարակել, որում պատասխանել է բոլոր չարակամներին եւ պատասխանել, թե որտեղից են իր արտագաղթի մասին տեղեկությունները տարածվում։
«Մենք շրջում ենք ամբողջ աշխարհում եւ ամենուր ընկերներ ունենք։ Այո, լինում ենք Իսպանիայում։ Լինում ենք ամբողջ Եվրոպայում եւ, պատկերացրեք, Ամերիկայում։ Հաշվետվություն ներկայացնեմ. եղել ենք Ավստրալիայում, Ֆիջիում, Դուբայում, Չինաստանում։ Կամբոջայում ենք եղել։ Ընդ որում, բոլոր տեղերում ապրել ենք։ Կերել ենք։ Քնել ենք մահճակալների վրա։ Եղել ենք երեխաների հետ։ Ամեն տեղ փորձել ենք նրանց մանկապարտեզ տալ։ Նրանք երեխաներ են։ Չեք հավատա, բայց եթե դու երեխաներ ունես, պարզվում է, որ նրանց պետք է ամենուր քեզ հետ տանես։ Եվ ամենուր նրանք պետք է շփվեն երեխաների հետ։ Սենսացիա։ Իսկական բացահայտու՜մ։ Եվ բոլորն այնպես են զարմանում ցանկացած տեղեկությունից, թե Վոլյան եւ Ուտյաշեւան ինքնաթիռի տոմսի փող ունեն։ Աստվա՜ծ իմ, եկեք դա քննարկենք։ Բոլոր քննարկողներին հիշեցնում եմ, որ սահմանները բաց են, եւ անձնագրեր ու վիզա տրամադրող կառույցներն անխափան աշխատում են։ Դրանից բացի, կա նաեւ աշխատանք։ Եվ եթե լավ աշխատես, երկար ու շատ, ապա նույնպես շանս կունենաս մեկնել ինչ–որ տեղ, հնարավոր է, անգամ ընտանիքիդ հետ»,– գրել է շոումենը։
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը