«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Модный Приговор»-ի ոճաբան. Եթե կարծում եք՝ Հայաստանում կա նորաձեւություն, հակառակվեք ինձ

18:02, 24 հոկտեմբերի

Հայտնի ռուս ոճաբան Նիկոլայ Օվեչկինը, որն աշխատում է այնպիսի ռուսական նախագծերում, ինչպիսիք են` «Модный Приговор» եւ «Ձայնը» հաղորդումները, հոկտեմբերի 22-ին` LOFT ժամանցի եւ ինքնազարգացման կենտրոնում հանդիպեց երիտասարդ եւ սկսնակ հայ դիզայներների հետ:

Ոճաբանը զրուցեց հայկական եւ ռուսական նորաձեւության, ճիշտ PR-ի եւ ոլորտը զարգացնելու թեմաների շուրջ.

«Հայաստան եմ եկել, որպեսզի իմ փորձով կիսվեմ ձեզ հետ, լսեմ ձեր հարցերն ու փորձեմ օգնել ոլորտի զարգացման հարցում»,-ասում է Նիկոլայը` ցավով նշելով, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում նորաձեւության ոլորտը լավագույն վիճակում չէ.

«Սա ինձ համար ծանր թեմա է, քանի որ բոլորս էլ լավ հասկանում ենք, որ նախկին ԽՍՀՄ տարածքի պետություններում զարգացած նորաձեւության դաշտ, գրեթե, չկա:

Այսօր կոլեգաներիս հետ ընթրում էինք քաղաքում ու զրուցում. թեման նորաձեւությունն էր: Եկանք այն ընդհանուր հայտարարին, որ այսօր, ցավոք, նորաձեւությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր այս ոլորտի հետ առհասարակ կապ չունեն:

Մենք շատերս դեռեւս մեզ վրա կրում ենք ԽՍՀՄ-ի ազդեցությունը, հաճախ դժգոհում ենք նորաձեւության կանոններից` մոռանալով, որ այդ կանոններն ինքներս ենք ստեղծում»:

Նիկոլայն այնուհետեւ հավելեց.

«Ես մի քիչ կոպիտ սկսեցի խոսել հայկական նորաձեւության մասին, բայց եթե կարծում եք` Հայաստանում կա նորաձեւություն, խնդրեմ` հակառակվեք ինձ: Դե, միգուցե, այն կա, միգուցե, աշխատում է իր կանոնների համաձայն, բայց այն փոփոխության կարիք ունի»:

Ըստ հայտնի ոճաբանի` նորաձեւությունն արվեստի տեսակ է, որտեղ ամենից կարեւորը ձեռքի աշխտանքն է.

«Այս ոլորտում  պետք է աշխատեն մարդիկ, ովքեր ունեն ճկուն ձեռքեր` նկարում են, կարում են… Միգուցե, այստեղի դիզայներներից շատերը նշեն, թե ռեսուրսներ չկան որակյալ ապրանքների հետ աշխատելու համար, սակայն նշեմ, որ լավ երեւակայություն ունենալու համար ռեսուրսներ պետք չեն: Ինչպես ասել է Նինա Գարսիան` նորաձեւ երեւալ` չի նշանակում թանկ հագնվել»,-ասում է Նիկոլայը, որն արդեն երրորդ անգամ է Հայաստանում եւ պատկերացում կազմել է այստեղի «փողոցային ոճի» մասին:

«Կարող եմ ասել, որ Հայաստանում չկա street style մշակույթ: Որքան էլ, որ զարմանալի լինի մեզ մոտ քաղաքներից այդ մշակույթն առավել զարգացած է Կիեւում: Այնտեղ հետեւում են, թե ինչ է կատարվում արեւմուտքում եւ փորձում են համապատասխանել այդ չափանիշներին: Նրանք դանդաղ քայլերով առաջ կգնան»:

Ոճաբանի կարծիքով` մեծ խնդիր է այն, որ սկսնակ դիզայներներին չեն սովորեցնում նորաձեւության PR-ի մանրուքները.

«Եթե դու սիրում ես կարել, ուրեմն ստեղծիր մի բան քո ձեռքերով, երբ արդեն կարում ես, փորձիր հասկանալ, թե ում համար ես կարում: Շատ կարեւոր է հասկանալ, թե ով է քո հաճախորդը, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է աշխատում, ինչ նախասիրություններ ունի»:

Ըստ Նիկոլայի՝ մեկ այլ խոչընդոտ էլ այն է, որ մեր դիզայներները հաճախ ցուցադրությունների ժամանակ իրենց ծանրաբեռնում են այլ հարցերով, որոնցով պարտավոր են զբաղվել այլ մասնագետներ,

«Դիզայները պետք է մտածի հագուստ ստեղծելու մասին: Նրան չպիտի հուզեն ցուցադրության ժամանակ ճիշտ լույսի, դիմահարդարման, վարսահարդաման եւ պոդիումի հետ կապված այլ խնդիրները: Այդ ամենով պետք է զբաղվեն հատուկ մասնագետներն ու ոճաբանները»,-ասում է Նիկոլայը, որը վերջում մտաբերեց իր տատիկի խոսքերը.

«Միջակությունն ամենավատ բանն է: Դու կամ պետք է գնաս դեպի լավը, կամ վատը: Միջակությունը ոչինչ է»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել