Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) հանգիստ չի տալիս միջազգային պարբերականներին։ Եթե սկզբում բոլորի ուշադրության կենտրոնում ֆիլմում արծարծվող թեման էր, ապա այժմ քննարկումների առիթ է դարձել կինոնկարը վարկաբեկելու թուրքական քարոզչությունը։
Առայժմ կինոնկարը ցուցադրվել է երեք անգամ, բայց արդեն ավելի քան 55 հազար օգտատեր ամենացածր՝ 1 գնահատական են տվել ֆիլմին Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb)։ Սա նշանակում է, որ քվեարկել են առանց ֆիլմը դիտելու, այսինքն՝ եղել է քաղաքական քվեարկություն։
Independent-ը ներկայացրել է Ֆիլմադարանում կատարված քվեարկությունների արդյունքը, որի համաձայն 86704 օգտատերերից 55126-ը չեն հավանել ֆիլմը, իսկ 30639-ին այն իսկապես դուր է եկել (քվեարկողները հիմնականում եղել են արական սեռի)։ Միջին գնահատական շատ քիչ է (կարելի է ասել՝ համարյա չկա)։
Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է սեպտեմբերի 11–ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Եվ այդ օրից հազարավոր մարդիկ «լծվել» են ֆիլմը տարբեր հարթակներում վարկաբեկելու գործին.
«Տորոնտոյի կինոփառատոնի օրերին բողոքի ակցիաներ չեղան, բայց «Խոստում»-ի առաջին ցուցադրությունից հետո 70000 օգտատեր Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb) նշել են, որ «իրենց դուր չի եկել ֆիլմը»։ Սակայն դա պարզապես հնարավոր չէր, քանզի այդքան մարդ դեռ չի դիտել ֆիլմը։ Կինոթատրոնում այդքան տեղ չկար»,- ավելի վաղ Variety-ի հետ զրույցում նշել էր ֆիլմի պրոդյուսերներից Մայք Մեդեվոյը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը