Անկեղծ ասած՝ այստեղ ոչ մի նոր բան չկա։ Բեյոնսեի վերաբերմունքը Քիմի նկատմամբ ակնհայտ դարձավ, երբ երգչուհին հրաժարվեց մասնակցել Քիմի հարսանիքին եւ արգելեց ամուսնուն՝ Քանյե Ուեսթի երբեմնի լավագույն ընկեր Ջեյ Զիին մասնակցել արարողությանը, որտեղ ի սկզբանե նա պետք է Ուեսթի խաչեղբայրը լիներ։
Այն ժամանակ՝ 2014-ին, Ֆլորենցիայում Քիմի հարսանիքին նրանց անուններով սեղաններ էին դրվել։ Սեղաններից մեկը դատարկ էր մնացել, իսկ դրա վրայի անունը ներկել էին։ Այդ սեղանը Բեյոնսեի եւ Ջեյ Զիի համար էր։ Նրանք նաեւ չեն այցելում Քանյե Ուեսթի ցուցադրությունները Նյու Յորքի նորաձեության շաբաթվա շրջանակում, ընդ որում, Քանյեն մշտապես գովազդում է Ջեյ Զիի Tidal ծառայությունը, որտեղ տեղադրում է իր երգերը։ Ինչ–որ անհասկանալի հարաբերություններ են աստղերի միջեւ։
Page Six պարբերականին Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Բեյոնսեն երբեք առանձնապես չի սիրել Քիմին։
«Բեյոնսեն չի սիրում Քիմին։ Դրա պատճառով Ջեյ Զին օրերս վիճել է Քանյեի հետ։ Ամեն տղամարդու հետեւում կանգնած է նրան ղեկավարող կին։ Նրանց երեխաները՝ Նորթն ու Բլյու Այվին, երբեք միասին չեն խաղացել։ Բեյոնսեն Քիմին հանդուրժում էր, քանի որ Ջեյ Զին ու Քանյեն ընկերներ էին եւ ընդհանուր ընկերներ ունեին, օրինակ Ջեյ Լոն։ Բեյոնսեն միշտ սառը վերաբերմունք է ունեցել Քիմի նկատմամբ։ Վերջին անգամ, երբ նրանք հանդիպել էին, Բեյոնսեն պոչը քաշել էր Քիմի շրջապատից հենց որ նման հնարավորություն էր ստեղծվել։ Ամեն բան պարզ դարձավ Քիմի հարսանիքի ժամանակ, բայց նա որոշեց չվիճել դրա պատճառով»,– ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Քանյեն որոշել էր իր մի քանի ընկերների հիշեցնել, թե ինչ է նշանակում ընկերություն։ Սիեթլում համերգի ժամանակ Քանյեն հենց բեմից մեկնաբանել էր Փարիզում կնոջ կողոպուտի նկատմամբ ընկերների վերաբերմունքը։
«Մի՛ զանգահարեք ինձ կողոպուտից հետո եւ մի՛ հարցրեք, թե ինչպես եմ ինձ զգում։ Ուզում եք իմանալ, եկեք իմ տուն։ Եկեք ձեր երեխաների հետ, ասես թե մենք եղբայրներ ենք, մտերիմ մարդիկ։ Մեր երեխաները անգամ չեն էլ խաղացել միասին (ակնարկել Ջեյ Զիին)»։
Որոշ ժամանակ անց աղբյուրները հայտնել էին, որ Ջեյ Զին չի շփվում Քանյեի հետ, քանի որ վերջինս ձանձրալի է դարձել։
«Ջեյ Զին Քանյեին էքսցենտրիկ հիմար է համարում, որին հնարավոր է դիմանալ փոքր չափաբաժիններով։ Նա հայտարարել է, որ Քանյեն ձանձրալի է»,– ասել են աղբյուրները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը