Ես ինչ-որ բան եմ արել, որը քեզ դուր չի՞ եկել
Ձեր հարաբերություններում լարվածությունն օրեցօր աճո՞ւմ է: Ուրեմն պետք չէ սպասել, մինչեւ դժգոհությունը կոնֆլիտկի վերածվի: Փորձեք ընթրիքից հետո, երբ ձեր սիրելին թուլացած ու հանգիստ վիճակում կլինի, նրան հարցնել, թե ի՞նչը նրան դուր չի գալիս ձեր հարաբերություններում: Ընդ որում, փորձեք խուսափել վիրավորանքներից, եթե անգամ ձեր հասցեին տհաճ մեկնաբանություններ են հնչում: Կառուցողական երկխոսությունը, փոխզիջման հասնելու ցանկությունը ներդաշնակության ճիշտ ուղին է:
Գո՞հ ես մեր սեռական կյանքից
Անկասկած՝ սկզբում, երբ ձեր միջեւ կիրքը եռում է, հազիվ թե նման հարց տալու անհրաժեշտություն առաջանա: Բայց ժամանակի ընթացքում զույգերի մեծ մասի մոտ ինտիմ կյանքը երկրորդ պլան է մղվում: Նման իրավիճակից խուսափելու համար, երբ որոշակի սառնություն զգաք սիրելիի հետ հարաբերություններում, հետաքրքրվեք, արդյո՞ք գոհ է ձեր սեռական կյանքից: Այդպիսով ապագայում կխուսափեք այդ հողի վրա կոնֆլիկտներից:
Ինչպե՞ս մեր կյանքն ավելի հարմարավետ դարձնենք
Ձեր հրեշտակ եք զգում եւ չեք հասկանում, թե ինչո՞ւ է նրան զայրացնում լոգարանի դարակներին աճող տարաների թիվը: Ուրեմն հաստատ պետք է հետաքրքրվել ձեր համատեղ կենցաղի շուրջ նրա պատկերացումների մասին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առաջին հայացքից պարզ թվացող մանրուքները կարող են տիեզերական մասշտաբի խնդիրերի վերածվել:
Կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգնել քեզ
Լինում են իրավիճակներ, երբ տղամարդիկ նույնպես աջակցության կարիք ունեն: Բայց հաճախ նրանք չեն սիրում ցույց տալ դա, քանի որ թուլության նշան են համարում: Այդ պատճառով ջանացեք հնարավորինս նրբորեն հետաքրքրվել, հնարավոր է՝ հենց հիմա նա կուտակվածի մասին արտահայտվելու կարիք ունի կամ, հակառակը, երազում է, որպեսզի պարզապես լինեք իր կողքին եւ չխոսեք իր աշխատանքային խնդիրների մասին:
Գուցե ուզում ես մենա՞կ մնալ
Տղամարդկանց մեծ մասի համար շատ կարեւոր է անձնական տարածք ունենալ, հատկապես եթե նա սթրես է ապրում, չի կարողանում հաղթահարել այն եւ սկսում է ագրեսիվ արձագանքել ամեն ինչին: Այդ պատճառով նրան հարցրեք, արդյո՞ք այդ պահին նրան հաճելի է ձեր ընկերակցությունը, թե՞ ուզում է մենակ մնալ: Հավատացե՛ք, նա կգնահատի ձեր արարքը:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին