Նախաճաշը բաց թողելը հաճախ է պատահում, եւ մենք սովորաբար քաղցած ստամոքսին սուրճ ենք խմում, իսկ շոգ եղանակին՝ գազավորված ըմպելիք։ Ի դեպ, յոգուրտն ու թարմ հյութը սոված ժամանակ լավագույն ելքը չեն։ Եկեք հասկանանք, թե ինչ է վտանգավոր սոված փորի համար։
Սուրճը քաղցած ժամանակ ամենահաճախ ընդունվող ըմպելիքն է։ Հաճախ սուրճն ուղեկցվում է ծխախոտով, ինչն ավելի վատ է։ Կոֆեինը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը՝ մեծացնելով ստամոքսահյութի սեկրեցիան։ Դա էլ առաջ է բերում այրոց եւ փոխում է թթվայնությունը։ Այդ ամենը աղեստամոքսային տրակտի քրոնիկ խանգարում է առաջացնում։ Սուրճը խմիր ուտելիս կամ դրանից հետո։
Գազավորված ըմպելիքները ամռանն ամենաշատն օգտագործվողն են։ Առավոտյան հատկապես խմել ես ուզում, քանի որ քնի ժամանակ օրգանիզմը խոնավություն է կորցնում։ Եվ տրամաբանական է առավոտյան 1-2 բաժան մաքուր չգազավորված ջուր խմելը։ Սառը ըմպելիքները գրգռում են դատարկ ստամոքսը եւ կարող են լորձաթաղանթի սպազմ առաջացնել, հանգեցնել արյան շրջանառության վատթարացման, ստամոքսում ծանրության եւ ցավերի։
Չգիտես ինչու ընդունված է օրը սկսել նարնջի հյութով։ Իրականում թեպետ սերիալներում թարմ քամած հյութերը նախաճաշի անբաժան մասն են կազմում, բայց դա խմում են այն բանից հետո, երբ ուտելիքն արդեն ստամոքսում է։ Հյութի թթվությունը, հատկապես ցիտրուսայինը, գրգռում է լորձաթաղանթը եւ կարող է անդառնալի վնաս հասցնել։
Թթվակաթնային մթերքները սոված փորին առանձնապես մեծ վնաս չեն հասցնում, եթե քո թթվայնությունը խախտված չէ։ Բայց նաեւ օգուտ չեն բերի։ Մանրէները, որոնցով հարուստ են այդ մթերքները, մահանում են ագրեսիվ թթվային միջավայրում, որով լի է ստամոքսը։ Այս մթերքները հարմար են օրվա ընթացքում ուտելու համար։
Հավանաբար մենք սխալ ենք հասկանում ֆրանսիացիներին, որոնք կարծում են, որ կրուասանը նախաճաշին հարմար միակ եւ իսկական ուտելիքն է։ Սոված ստամոքսին քաղցրավենիք կամ խմորեղեն ուտելը ծանրաբեռնում է ենթաստամոքսային գեղձը՝ նպաստելով ինսուլինի արտադրությանը։ Մի քանի ժամից էլ շաքարի քանակը նվազում է, եւ դուք նորից ուտել եք ուզում։ Իսկ ահա նախաճաշին կրոասանը՝ որպես երկրորդ ուտեստ, լավ միտք է։
Մրգերն ու հատապտուղները նույնպես ամենալավ ընտրությունը չեն օրվա սկզբի համար։ Մրգաթթուն նույնպես գրգռում է ստամոքսը, մանր կորիզները վնասում են այն, իսկ կոշտ բջջանյութը փքվածություն է առաջացնում։ Թույլատրելի է շիլայի մեջ միրգ ավելացնելը, բայց քիչ։
Մյուսլին, որն այդքան սիրված է դիետոլոգների կողմից, իրականում անվերահսկելի օգտագործման դեպքում խնդիրներ է առաջացնում։ Այո, դրանք բթացնում են քաղցի զգացողությունը, սակայն դրանով նրանց կախարդական հատկություններն ավարտվում են։ Դրանք կարող են փորկապի ու աղիների բորբոքման պատճառ դառնալ։ Դրանք նաեւ խանգարում են յուրացնել երկաթը, ինչը երկաթի դեֆիցիտի անեմիայի պատճառ է դառնում։ Այն խանգարում է նաեւ կալցիումի յուրացմանը, որը հանգեցնում է ոսկորների փխրունության։
Արագ սննդի բոլոր մթերքները, որոնք քիմիական հավելումներ ունեն՝ չիպսեր, ընդեղեն, չորահաց եւ այլն, ուղղակի ոչ մի սննդային արժեք չեն տալիս օրգանիզմին, սակայն ստիպում են երկար եւ տառապալի պայքարել դրանց հարձակման դեմ։ Որպես արդյունք՝ այրոց, սրտխառնոց, ցավ։ Սրանց են վերաբերում նաեւ պահածոներն ու ապուխտները։
Եվ մթերքների վերջին խումբը, որը հակացուցված է նախաճաշին, կծուն է՝ մանանեխի սոուս, սոխ, սխտոր, պղպեղ։ Դրանք ոչ միայն գրգռում են ստամոքսը, այլ նաեւ դժվարացնում է մեր շփումը մարդկանց հետ. ինչպե՞ս գնալ բանակցությունների բերանից եկող սխտորի հոտով։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)