Հիանալի նորություն Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) թողարկմանը սպասվող կինոսերներին ամբողջ աշխարհում։
Open Road Films Production-ը գնել է ռեժիսոր Թերի Ջորջի նոր գլուխգործոցի՝ ԱՄՆ-ում ցուցադրելու իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք Instagram-ում ֆիլմի պաշտոնական եւ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի էջերից, որտեղ էլ վերջինը պատմել է այս կարեւոր նորության մասին.
«Open Road Films Production-ը ձեռք է բերել «Խոստում» ֆիլմի իրավունքները՝ 2017-ի ապրիլի 28-ից ցուցադրելու համար։ Մենք գաղտնի էինք պահում այս լուրը, բայց այժմ ժամանակն է, որ աշխարհն իմանա դրա մասին»,- նշել է պրոդյուսերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Variety-ի հետ զրույցում Էսրաիլյանը նշել էր, որ «Խոստում» ֆիլմը տարածման եւ ավելի լայն զանգվածներին հասանելի լինելու խնդիր ունի։ Պրոդյուսերը ենթադրել էր՝ պատճառը ֆիլմի թեման է, ինչը վախեցնում է որոշ գնորդների, որոնք բիզնես շահեր եւ հետաքրքրություններ ունեն Թուրքիայում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու