Ալեքսիս Օհանյան. Ի՞նչ գիտենք մենք Սերենա Ուլիյամսի ապագա ամուսնու մասին
Օրերս մեզ բոլորիս հայտնի դարձավ, որ Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն ամուսնանում է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ: Ի՞նչ մենք գիտենք 33-ամյա միլիոնատիրոջ մասին:
Այսպես՝
Ալեքսիս Օհանյանը ծնվել է 1983-ի ապրիլի 24-ին Նյու Յորքում:
Երիտասարդի ապուպապն ու ապուտատը Խարբերդից եւ Բիթլիսից էին:
Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել էին ԱՄՆ, որտեղ եւ հաստատվել էին: Համատեղ կյանքի տարիների ընթացքում նրանք 4 երեխա ունեցան՝ Վերան, Ջոնը, որը Ալեքսիսի պապն էր, Էլզան ու Մերին:
Ալեքսիսի Instagram-ի էջում նախկինում համեստորեն գրված էր. «Ես մասնակցեցի Reddit-ի հիմնադրմանը եւ ստեղծեցի եւս մի քանի բան, որոնք նախատեսված են աշխարհը տեղից շարժելու համար»:
Ալեքսիս Օհանյանը մոտիկից ծանոթ է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ: Ամերիկայում Ալեքսիսին անվանում են հայ Ցուկերբերգ:
Սերենա Ուիլյամսի երկրպագուները նշում են, որ Ալեքսիսն ավելի բարձրահասակ է, քան իր ապագա կինը՝ 1 մ 96 սմ-ը՝ ընդդեմ 1մ 75 սմ-ի:
Կարիերայում հաջողության հասնելով՝ Ալեքսիսն իր ուշադրությունը դարձրեց ավելի գլոբալ խնդիրների վրա: Մի քանի տարի առաջ նա միավորեց ջանքերը Հայաստանում իր մի քանի համախոհների հետ եւ կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին կիսում այն մասին, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել:
Այդ նույն տարում բիզնեսմենին միացան նաեւ Իլոն Մասկի կողմնակիցները, որն անցյալ սեպտեմբերին ներկայացրեց Մարսի գաղութացման պլանը: Օհանյանը հայտարարեց, որ պատրաստվում է լինել Կարմիր մոլորակ մեկնած առաջին 10 000 կամ 100 000 մարդկանց թվում:
Սերենա Ուիլյամսի հետ ծանոթանալուց հետո Օհանյանը սկսեց թենիս խաղալ եւ կանոնավոր ներկա էր լինում նրա խաղերին՝ չնայած դրանից առաջ այդ մարզաձեւով երբեք չէր հետաքրքրվել:
Համաշխարհային խոշորագույն 100 ինտերնետ կայքերի ցուցակում հայտնված Reddit-ից բացի, Օհանյանը նաեւ մի քանի ուրիշ հաջողված նախագծեր ունի: 2010 թվականին նա մասնակցեց ճանապարհորդությունների մասին պատմող Hipmunk կայքի գործարկմանը եւ հիմնեց Das Kapital Capital-ը, որը զբաղվում է ստարտափների ֆինանսավորմամբ եւ խորհրդատվություններով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան