Հայտնի է, որ մրգերի եւ բանջարեղենի պահպանման ժամանակ վիտամիններն աստիճանաբար անհետանում են: Մեղրի հետ կապված իրավիճակը բոլորովին այլ է: Այս սննդամթերքում օգտակար տարրերը կարող են բավական երկար պահպանվել: Կարեւորը պետք է իմանալ, թե ինչպես պետք է պահել այն:
Ջերմաստիճան
Սա շատ կարեւոր պայման է, որը, անկասկած, ազդում է մեղրի հատկությունների եւ որակի վրա:
Մասնագետներն առաջարկում են մեղրը պահպանել -5С°-ից մինչեւ +21С°-ի պայմաններում: Մեղրը չի սիրում տաքացումներ. +40С°-ից ավելի տաքացման դեպքում նա կարող է կորցնել օգտակար հատկությունները: Արդյունքում՝ դեղից նա կարող է պարզապես քաղցրեղենի վերածվել: Սառեցումը նույնպես օգտակար չէ, բայց ավելի քիչ է ազդում նրա հատկությունների վրա, քան տաքացումը:
Մեղրի տարան
Ինչպես հայտնի է, մեղրը հիդրոսկոպիկ է: Այլ կերպ ասած՝ նա շատ լավ է ներծծում խոնավությունը: Սա իր հերթին բերում է նրանում ջրի մասնաբաժնի մեծացմանը, ինչը կարող է վնասել մթերքը: Դրա համար այն պետք է պահել լավ փակված տարայում: Ամենալավ տարաներն այս դեպքում ուռենուց պատրաստված կամ ապակե տարաներն են:
Այն կարելի է պահպանել նաեւ էմալե, կավե եւ պլաստիկե տարաներում: Սակայն պետք է հաշվի առնել, որ լավ չմշակված կավը խոնավություն է ներծծում, իսկ անորակ պլաստիկը կարող է չդիմանալ մեղրի ագրեսիվ բաղադրությանը: Երկաթե, պղնձե, ցինկե ամանեղենն ընդհանրապես հակացուցված է մեղր պահելու համար, մեղրը կարող է դրանց հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնել:
Պահման վայրը
Պետք է իմանալ, որ մեղրը չի սիրում արեւի ճառագայթներ: Դրանք վնասում են մեղրի հատկությունները, եւ մեղրը կորցնում է ֆերմենտներն ու վիտամինները:
Մեղրի պահպանման համար լավագույնը զով, մութ վայրն է:
Մեղրի պահպանման ժամկետները
Սովորաբար արտադրողները խորհուրդ են տալիս մեղրը պահել 1 տարի: Բայց դա չի նշանակում, որ մեկ տարի հետո այն պիտանի չէ սպառման համար: Վերոնշյալ պայմանների պահպանման պարագայում մեղրի օգտագործման ժամկետը կարող է անսահմանափակ լինել:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին